Neymar
Ցանկանում եմ, որ Արգենտինան դուրս գա եզրափակիչ. Նեյմար
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Պերուի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) հայտարարել է, որ կցանկանար եզրափակչում մրցել Արգենտինայի հետ: Նա ասել է, որ ցանկանում է, որ Արգենտինան դուրս գա եզրափակիչ: Արգենտինացիները մրցաշարի կիսաեզրափակչում կխաղան Կոլումբիայի հետ. «Կերկրպագեմ նրանց, քանի որ այնտեղ շատ ընկերներ ունեմ: Իսկ եզրափակչում կհաղթի Բրազիլիան»,- ասել է Նեյմարը:
Լիգա 1-ի ներկայացրած հավքականում բացակայում է Նեյմարի անունը
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը երկրպագուների վարկածով: 11 ֆուտբոլիստներից բաղկացած հավաքականում տեղ չի գտել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը. Դարպասապահ. Միկ Մենյան («Լիլլ») Պաշտպաններ. Ժոնատան Կլաուս («Լանս»), Մարկինյոս (ՊՍԺ), Ժոզե Ֆոնտե («Լիլլ»), Ռեյնիլդու Մանդավա («Լիլլ»): Կիսապաշտպաններ. Լուկաս Պակետա («Լիոն»), Բենջամին Անդրե («Լիլլ»), Օրելյեն Տչուամենի («Մոնակո»): Հարձակվողներ. Մեմֆիս Դեպայ («Լիոն»), Բուրաք Յըլմազ («Լիլլ»),…
Նեյմարը կասկածվում է քաղաքական գործչի նկատմամբ զինված հարձակում կազմակերպելու մեջ
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մեղադրվում է Բրազիլիայում քաղաքական գործչի նկատմամբ զինված հարձակում կազմակերպելու մեջ։ Բրազիլիացի պատգամավորի օգնական, և ԼԳԲՏ ակտիվիստ Ագրիպինո Մագալյանշը դատական հայց է ներկայացրել ֆուտբոլիստի դեմ և մեղադրել նրան՝ իր նկատմամբ զինված հարձակում կազմակերպելու մեջ։ Հայտնենք, որ սա տեղի է ունեցել Նեյմարի կողմից ենթադրյալ հոմոֆոբ դրսևորումների վերաբերյալ հրապարակումներից հետո։ Պատգամավորը նաև…
Նեյմարը ասել է՝ ինչով կզբաղվի ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր անելիքների մասին, երբ ավարտի ֆուտբոլիստի կարիերան։ Նա ասել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ պոկեր խաղացող դառնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: «Դա ճիշտ է։ Ինձ այս խաղը շատ է դուր գալիս: Կարիերաս ավարտելուց հետո կկարողանամ մասնակցել աշխարհի տարբեր մրցաշարերի: Հիմա դա հնարավոր չէ, քանի որ ես շատ խիտ մարզումների և…
Նեյմարը և Մբապեն չեն երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Նեյմարն ու 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել են երկարաձգել պայմանագրերը փարիզյան ակումբի հետ: Նշենք, որ նրանց գործող պայմանագրերը նախատեսված են մինչև 2022թ․ հունիս։ Այս մասին տեեկանում ենք El Chringuitо-ից։
Մբապեն ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը պայմանագրի երկարաձգման դեպքում ցանկանում է տարեկան 35 միլիոն եվրո ստանալ։ Այսքան է ստանում նաև Նեյմարը։ Մբապեի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։ Այս մասին տեղեկանում ենք AS-ից։
Նեյմարին վնասվածք հասցրած ֆուտբոլիստը առաջիկա 2 խաղին չի մասնակցի
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 2 խաղով որակազրկել է «Լիոնի» կիսապաշտպան Տիագո Մենդեշին: Հիշեցնենք, որ Տիագո Մենդեշը Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղում վնասվածք էր հասցրել բրազիլացի հարձակվող Նեյմարին: Նշենք, որ Մենդեշը սահանկումով տապալել է 28-ամյա բրազիլացին: Մրցավարն այդ խախտման համար դեղին քարտ է ցույց տվել Մենդեսին, սակայն VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո նրան…
Ամենից շատ ցանկանում եմ կրկին հանդես գալ Մեսիի կողքին. Նեյմար
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը ասել է, որ ցանկություն ունի կրկին հանդես գալ Լիոնել Մեսիի կողքին: «Ամենից շատ ցանկանում եմ կրկին հանդես գալ Մեսիի կողքին: Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել արդեն հաջորդ մրցաշրջանում»,- ասել է նա: Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:
Նեյմարը այլևս չի համագործակցի Nike-ի հետ
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի շարունակի համագործակցությունն ամերիկյան Nike-ի հետ, որին ներկայացնում էր 13 տարի։ Հայտնի է, որ նրանց պայմանագիրը ավարտվում է օգոստոսի 31-ին և այն չի երկրաձգվի, քանոի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: 28-ամյա ֆուտբոլիստը կդառնա Puma-ի դեսպաններից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք UOL Esporte-ից։
Անհնար էր նույնիսկ մտածել Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ խաղը (2-1): Ֆուտբոլիստը հայտնել է, որ անհնար էր նույնիսկ մտածել Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին:«Նույնիսկ չեմ մտածել դուրս մնալու մասին: Ոչինչ չէր կարող խանգարել եզրափակչի մասին իմ մտքերին: Մեզ համար շատ դժվար էր: Հիմա մեզ մոտ լավ ժամանակներ են, մենք գերազանց թիմ ենք, մենք…
Կարոտել եմ լիարժեք խաղերը. Նեյմար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր կարանտինային մարզումների մասին։ Նա նշել է, որ կարանտինի ժամանակ ընտանիքի հետ է մնացել: «Գրեթե ամեն օր մարզվում եմ։ Ջանում եմ պահպանել մարզավիճակս, չնայած հեշտ չէ։ Մեզ կարևոր խաղեր են սպասվում, այնպես որ շարունակում եմ մարզումներս»,-ասել է նա: Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ փորձում է մարզվել նախկին ռիթմով և կարոտել…











