fbpx
Սպորտ

Նեյմարը ասել է՝ ինչով կզբաղվի ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր անելիքների մասին, երբ ավարտի ֆուտբոլիստի կարիերան։

Նա ասել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ պոկեր խաղացող դառնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

«Դա ճիշտ է։ Ինձ այս խաղը շատ է դուր գալիս: Կարիերաս ավարտելուց հետո կկարողանամ մասնակցել աշխարհի տարբեր մրցաշարերի:

Հիմա դա հնարավոր չէ, քանի որ ես շատ խիտ մարզումների և խաղերի ժամանակացույց ունեմ: Ես գրեթե ամեն օր պոկեր եմ խաղում համակարգչով»,- ասել է Նեյմարը։

Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ