norutyunner

  • Մեր հարևան իսլամական հանրապետությունում արդեն երեք ամիս ընթացող բողոքի ցույցերը հնարավոր է ավարտվեն, իրավիճակը կայունանա իշխանության զիջումների գնով: Գլխաշորը ոչ պատշաճ կրելու պատճառով ձերբակալված կնոջ մահը՝ չպարզված հանգամանքներում, բողոքի ալիք բարձրացրեց երկրում: Գլխաշորը մուսուլմանական որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի մշակույթի անբաժանելի մասն է, որի կրումն օրենքի ուժ ստացավ իսլամական հեղափոխությունից հետո: Հիմա, փորձագետները կարծում են՝…

    Իրանում հիջաբ կրելու պարտադիր պահանջը կարող է չեղարկվել
  • Հավասարակշռությունը պահելուն ուղղված մարզումները երկարացնում են կյանքը, հավաստիացնում է թայ-չիի մարզիչ, «Ընկնելը տարբերակ չէ» գրքի հեղինակ Ջորջ Լոքերը։ Ինչպես նշել է Լոքերը The Guardian-ի հրացազրույցում, ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում մահանում են վնասվածքների հետեւանքով, որոնք ստանում են ընկնելիս, և նրանց մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք չեն կարողանում պահել հավասարակշռությունը։ Այդ պատճառով նրանք…

    Հավասարակշռությունը պահելուն ուղղված մարզումները երկարացնում են կյանքը. թայ-չիի մարզիչ
  • «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է սերբ պաշտպան Զորան Գայիչը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Զորան Գայիչը «Փյունիկում» հանդես էր գալիս 2021թ․-ի հուլիսից: 32-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի առաջին հատվածում։ «Փյունիկի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ՝ երկուսն էլ խփելով Չեմպիոնների լիգայի այս խաղարկության որակավորման առաջին փուլի…

    Զորան Գայիչը հեռացել է Փյունիկից
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

    Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
  • Փարիզում երեք քրդերի սպանության գործով ձերբակալված կասկածյալը քննիչներին պատմել է «օտարերկրացիների հանդեպ իր ատելության մասին», հայտնել են Փարիզի դատախազները։ Ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կրակել եւ սպանել է երկու տղամարդու եւ մեկ կնոջ՝ Փարիզի 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնում եւ մոտակայքում գտնվող քրդական սրճարանում։ Սպանությունները ապշեցրել են համայնքին, եւ…

    Փարիզում 3 քրդերի սպանության գործով կալանավորված անձը հայտնել է օտարերկրացիների նկատմամբ ատելության մասին
  • Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-30-ն՝ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի…

    Եղանակը Հայաստանում և Արցախում
  • Հանրապետության տարածքում` Ապրիլի 22-ին, 26-27-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 22-ին, 26-27-ը՝ կեսօրից…

    Եղանակը Հայաստանում և Արցախում
  • Հանրապետության տարածքում` Ապրիլի 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 28-ին՝ առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝…

    Եղանակը Հայաստանում և Արցախում
  • ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ…

    ՊՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է 9 միլիոնից ավել դրամ․ ԱԱԾ-ի բացահայտումը
  • Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք, ապաքինվել են ևս 791-ը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարական StopCov.ge հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 310310  դեպք, որոնցից լիակատար առողջացել են 290767-ը։ Հիվանդությունից մինչ այս մահացել են 4110 պացիենտներ, որոնցից 15-ը՝ վերջին օրվա ընթացքում։

    Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք
  • «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, նոր կիսամերկ լուսանկար է հրապարակել իր էջում՝ ցուցադրելով լողազգեստ։ Ջորջինան լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում։ https://www.instagram.com/p/COQZwg9nspm/

    Ռոնալդուի մոդել կինը կիսամերկ լուսանկար է հրապարկել
  • Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ապրիլի 29-ին հանդիպել է Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպին պատկանող «Քարֆուր Արմենիայի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ՝ քննարկելու նոր ներդումային ծրագիրը, որի մասին ապրիլի 21-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Տնտեսական հեռանկարներ 2021» խորագրով (European Business Association) առցանց հանդիպում-քննարկման ժամանակ հայտնել էր Վաչե Արսենը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Համաձայն «Քարֆուր…

    «Քարֆուրը» ընդլայնելու է իր գործունեությունը Հայաստանում
  • Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման…

    Այրվում են Փոքր Կենտրոնը սնուցող հոսանքալարերը
  • Bees ավիաընկերությունը այսօրվանից մեկնարկել է Կիև-Երևան-Կիև չվերթները։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա միջազգային օդանավակայանների» տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մանրամասներին տեղեկանալու համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայքէջ։

    Մեկնարկում են Կիև-Երևան-Կիև չվերթները
  • Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Ադիլխանյանը շնորհակալություն է հայտնել ՀԲՖ նախկին նախագահ Արթուր Գևորգյանին ու ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար, և հաջողություն է մաղթել հայ բռնցքամարտիկներին։ Հիշեցնենք, որ երեկ կայացած ՀԲՖ նախագահի ընտրություններ հաղթեց Հովհաննես Հովսեփյանը։

    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել