fbpx
Սպորտ

Զորան Գայիչը հեռացել է Փյունիկից

«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է սերբ պաշտպան Զորան Գայիչը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Զորան Գայիչը «Փյունիկում» հանդես էր գալիս 2021թ․-ի հուլիսից: 32-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի առաջին հատվածում։

«Փյունիկի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ՝ երկուսն էլ խփելով Չեմպիոնների լիգայի այս խաղարկության որակավորման առաջին փուլի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դեմ պատասխան խաղում:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Զորան Գայիչին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության ու եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկի» հաջող ելույթներում ներդրում ունենալու համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ