Opta
Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը շարունակում է իր տարիքային ռեկորդների շարքը։ «Լացիոյի» հետ Ա Սերիայի հերթական տուրում կայացած խաղում Իբրան դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Այդ պահին նա եղել է 40 տարեկան 6 ամսական և 21 օրական։ Այսպիսով, նա դարձել է Ա Սերիայի պատմության՝ գոլային փոխանցում կատարած ամենատարեց ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում…
Ֆրանսիայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն հավաքականում յուրահատուկ ռեկորդ է սահմանել։ Այս մասին գրում է Opta-ն։ Հարավաֆրիկյան Հանրապետության հետ հանդիպման ժամանակ Մբապեն դուբլ է ձևակերպել ու դարձել 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստը, որը Ֆրանսիայի հավաքականում 5 խաղ անընդմեջ դուբլ է անում։
Մյունխենի «Բավարիան» այս գիշեր ուղղակի ջախջախեց (7-1) աստրիական «ՌԲ Զալցբուրգին» ու դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ։ Այս հաղթանակով գերմանական ակումբը նաև թարմացրեց իր ռեկորդը։ Բանն այն է, որ «Բավարիան» արդեն 20-րդ անգամ է անցնում ՉԼ-ի 1/4-րդ եզրափակիչ, իսկ պատմության մեջ դեռևս ոչ մի ակումբի չի հաջողվել այդքան անգամ հայտնվել քառորդ եզրափակչում։ Այս մասին հայտնում…
Հայաստանի ազգային հավաքականի ու «Կոլամբուսի» հայազգի գոլահար Լուկաս Սելարայանը ուշագրավ ցուցանիշ է գրանցել MLS-ում։ Այս մասին գրում է Opta-ն։ Նշվում է, որ 2020 թվականից սկսած մինչ այս Սելարայանը 12 գոլ է հեղինակել՝ տուգանային հրապարակից դուրս գտնվելով։ Ըստ աղբյուրի՝ նա այս ցուցանիշով շուրջ 2 անգամ գերազանցում է իրեն հետապնդողներին։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը MLS-ի մեկնարկած առաջնության…
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Անգլիայի Պրեմիեր Լիգայում նոր ռեկորդ է սահմանել։ Այս մասին գրում է Opta-ն։ Նշվում է, որ Վարդին գոլի հեղինակ է դարձել «Բարնլիի» դեմ խաղում։ Դա նրա 94-րդ գոլն էր Անգլիայի առաջնությունում՝ 30 տարեկան դառնալուց հետո։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Մինչև Վարդին ռեկորդը պատկանում էր Իան Ռայթին, ով 93 գոլ էր խփել 30…
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման տպավորիչ արդյունք է գրանցել ակումբի կազմում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Ֆրանսիացին Լա Լիգայի 25-րդ տուրում «Ալավեսի» դեմ խաղում դարձել է գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Սրա շնորհիվ նա Իսպանիայի առաջնությունում գոլերի թիվը հասցրել է 210-ի, իսկ գոլային փոխանցումների թիվը՝ 91-ի։ Նշվում է, որ նման ցուցանիշ «Ռեալի» վերջին 50…
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի աստղ Դանի Ալվեշը նոր ռեկորդ է սահմանել ակումբում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Պաշտպանը երեկ՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում, դարձավ գոլի ու գոլայի փոխանցման հեղինակ։ Ըստ աղբյուրի՝ Ալվեշը դարձավ «Բարսայի» պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում։ Գոլի պահին պաշտպանը 38 տարեկան 276 օրական է եղել։
Մյունխենի «Բավարիայի» լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի գրանցած ռեկորդը՝ 2013 թվականին։ Այս մասին տեղեկացնում է Opta-ն։ Բանն այն է, որ Բունդեսլիգայի վերջին տուրում Լևանդովսկին կրկին դարձավ գոլի հեղինակ, որը նրա 69-րդ գոլն էր 2021 թվականի օրացուցային տարվա ընթացքում։ Այդ նույն ցուցանիշը գրանցել էր Ռոնալդուն 8 տարի առաջ։
Ա Սերիայի «Ջենոա» – «Միլան» հանդիպման ժամանակ շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը ռեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Հանդիպման 10-րդ րոպեին Իբրան բացեց հաշիվը։ Սա Զլատանի 31-րդ գոլն էր՝ 38 տարեկան դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ շվեդ հարձակվողը կրկնել է «Նովարայի» նախկին հարձակվող Սիլվիո Պիոլիի ռեկորդը։ Նշենք, որ հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով՝ հօգուտ…
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիը «Ֆլորենտինայի» հետ խաղում կարողացավ դուբլի հեղինակ դառնալ՝ այդպիսով սահմանելով միանգամից 2 ռեկորդ։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Իբրան դարձավ Ա Սերիայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով առաջնությունում խփում է մեկից ավել գոլ։ Բացի դա, Զլատանը նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում թոփ 5 լիգաներում դարձել է դուբլի…
Մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Գերմանիայի հավաքականում պատմական ռեկորդի է հասել։ Նրա գլխավորելուց հետո հավաքականն իր անցկացրած բոլոր 6 հանդիպումներում հաղթել է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ մինչ այ Գերմանիան գլխավորած ոչ մի գլխավոր մարզչի չէր հաջողվել հաղթել մեկնարկային 6 խաղերում։ Հիշեցնենք, որ Գերմանիան երեկ 9-0 հաշվով ջախջախեց Լիխտենշտեյնին ու…
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին մեծ թվով պահեր չի իրացրել Լիգա 1-ում, ինչի շնորհիվ մրցաշարում առաջատար է այս ցուցանիշով։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Մեսսին մասնակցել է 5 հանդիպման, որոնց ընթացքում կատարել է 11 հարված, որոնցից 4-ը դարպասին։ Ըստ աղբյուրի՝ Մեսսիին դեռևս հաջողվել է միայն գոլեր հեղինակել Չեմպիոնների Լիգայում։
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ռեկորդ է հեղինակել Չեմպիոնների Լիգայում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը դարձել է ՉԼ-ի պատմության մեջ առաջինը, ով մասնակցել է հաղթանակով ավարտված 18 անընդմեջ խաղի։ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում 70 խաղ է անցկացրել Չեմպիոնների Լիգայում, որոնցում դարձել է 60 գոլի հեղինակ։
Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Խետաֆեն» 0-2 հաշվով զիջեց «Բետիսին»։ Նշենք, որ այս պարտությունը 7-րդն էր «Խետաֆեի» համար ընթացիկ մրցաշրջանում։ Այս ցուցանիշով «Խետաֆեն» վերջին 25 տարում միակ ակումբն է։ Առհասարակ, մրցաշրջանի մեկնարկային յոթ խաղերից հետո նույնքան պարտություն գրանցել է չորս ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք Opta-ից։
Թուրինի «Յուվենտուսը» խիստ անհաջող է մեկնարկել իտալական Ա Սերիայում։ Բանն այն է, որ 4 տուրերի ընթացքում «Յուվեն» չի տարել գեթ մեկ հաղթանակ։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ թուրինյան ակումբը նվան արդյունք չէր գրանցել 1961/1962 մրցաշրջանից այս կողմ։ Այս պահի դրությամբ «Յուվենտուսն» ունի վաստակած 2 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը։…