PicsArt
Picsart-ն App Store-ում լուսանկարների խմբագրման ամենաշատ որոնված եզրույթն է դարձել այնպիսի խոշոր շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանն և Ճապոնիայում (2-րդ տեղը)՝ գերազանցելով նույնիսկ ընդհանուր եզրույթները, ինչպիսիք են «խմբագրել»-ը, «կոլաժ»-ը և «լուսանկար»-ը, այս մասին Linkedin-ի իր էջում գրել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։ «Ի՞նչ է դա նշանակում։ Picsart-ը դառնում է լուսանկարների խմբագրման…
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Picsart-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի սկզբին այս շարքում էին հայտնվել հայկական Krisp-ն ու Podcastle-ը: «Picsart. տեքստը պատկերների վերածելու հարթակ՝ պատկերների խմբագրման գործիքների համապարփակ հավաքածուով, որը թույլ է տալիս բառերը վերածել արվեստի, այնուհետև ճշգրտել արդյունքները՝ ստանալու համար անհրաժեշտ պատկերները»,-…
Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը «Լուսանկարների խմբագրում» անվանակարգում։ 20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը։ data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և…
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար «Պիկսարտ» (PicsArt) ընկերությունը սոցիալական ծրագրեր իրականացրեց Տավուշի մարզում: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքում կարևոր տեղ զբաղեցրերց «Պիկսարտ» ընկերության կողմից իրակացված սոցիալական ծրագրերը Տավուշի մարզում: Մասնավորապես՝ սեպտեմբերի 21-ին Չորաթան գյուղում բացվեց ժամանակակից համակարգչային լսարան, իսկ սեպտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ Իջևան քաղաքի մուտքի մոտ իրականացվեցին լուսավորության համակարգի…
All.me նորարարական թվային պլատֆորմը կհամալրի WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի պաշտոնական գործընկերների շարքերը: all.me թվային հարթակ է, որը գործում է օգտատերերին խրախուսելու և պարգևատրելու եզակի մեթոդով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայի Դուբլին քաղաքում և ունի յոթ գրասենյակ տարբեր քաղաքներում, ներառյալ Երևանում: all.me էկոհամակարգը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից. MeNetwork-ը all.me սոցիալական ցանցն է, որը…
«WCIT 2019»-ի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին, որ ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոդել և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Այս մասին հայտնում են «WCIT 2019»-ի հանրային կապերի խմբից: Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա…
«PicsArt» ընկերությունը Երևանի պետական համալսարանի ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացրել է արհեստական բանականության (ԱԲ) մասնագետների պատրաստման նոր ծրագիր։ Կենտրոնի Տեղեկատվական համակարգերի մշակում և Տեղեկատվական համակարգերի կառավարում մասնագիտացումների երկրորդ կուրսի ուսանողների համար առաջին կիսամյակում իրականացվել են «Մեքենայական ուսուցում» և «Նեյրոնային ցանցեր» դասընթացներ։ Դասընթացները վարել են «PicsArt» ընկերության ԱԲ թիմի մասնագետները՝ կիրառելով տեսական գիտելիքների…
Itel.am-ի փոխանցմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ: Կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ PicsArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը եւ գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից։ 30-ից ավելի աշխատակից էլ ներգրավված է Սան-Ֆրանցիսկոյի գրասենյակի աշխատանքներում։ Ընկերության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ…
Մայքըլ Քուշաքջեանը 2018-ի ապրիլից ղեկավարում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC): Նա նաեւ ՀԱՀ Բիզնեսի եւ Տնտեսագիտության քոլեջի դասախոս է, ունի ստարտափ եւ վենչուրային փորձ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Itel.am-ը Մայքըլ Քուշաքջեանի հետ զրուցել է EPIC-ի ծրագրերի եւ տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին: – Ինչպիսի՞ն է EPIC-ի…