Pogba
«Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել «Ռեալի» հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում: Նշվում է, որ արդեն հաջորդ ամռանը ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ, ինչը նշանակում է, որ հունվարին նա կարող է բանակցություններ սկսել ցանկացած շահագրգիռ կողմի հետ: «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վերադարձնել Թուրին, սակայն ակումբում հասկանում են, որ գործարքն անհավանական դժվար կլինի ավարտին…
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան գնահատել է թիմի խաղը մրցաշրջանի մեկնարկում։ ՄՅՈՒ-ն ԱՊԼ 3-րդ տուրից հետո 7 միավորով 3-րդ տեղում է։ Պոգբան ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ ուժեղ թիմ է ունեցել, բայց այժմյանը ամենաուժեղն է, որի կազմում խաղացել է։ «Մեր ԴՆԹ-ում տիտղոսներ նվաճելու ձգտում է ներարկած։ Մենք բավականաչափ ուժեղ ենք չեմպիոն դառնալու համար։…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակներ։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկվել են «Լիվերպուլին»։ «Կարմիրները» կիսապաշտպանության կենտրոնի խաղացողի են փնտրում, դրա համար էլ կարող են դիտարկել Պոգբային ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կարող է դառնալ ՊՍԺ-ի խաղացող: Հայտնի է, որ կողմերը պայմանավորվել են պայմանագրի շուրջ և ՊՍԺ-ն պատրաստ է Պոգբայի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել մոտ 50 միլիոն եվրո: Այս մասին տեղեկանում ենք L’Equipe-ից։
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Եվրո-2020-ում իր հավաքականի հեռանկարների մասին։ Նա ասել է, որ սպասելիքները պետք է արդարացնեն: «Մենք այնպիսի թիմ ունենք, ինչպիսին` PlayStation-ում, բայց այն այդպես էլ միայն PlayStation-ի թիմ կմնա, եթե մենք տիտղոս չնվաճենք։ Պիտի արդարացնենք սպասելիքները։ Կարիմ Բենզեմայի վերադարձից հետո մեզնից էլ ավելի շատ բան են սպասում։…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է այս մրցաշրջանի մասին։ Նա հայտնել է, որ այս մրցաշրջանում ցանկանում է ինչ-որ տիտղոս նվաճել: «Մենք պետք է այս մրցաշրջանում ինչ-որ բան հաղթենք: Ես ուղղակի ցանկանում եմ հաղթել ինչ-որ մրցաշարում: Չեմ սիրում խաղալ ու չհաղթել: Ես շատ վատ եմ ընդունում պարտություններ: Ամեն անգամ երբ խաղում եմ, ցանկանում եմ հաղթել:…
«Յուվենտուսը» ցանկանում է գնել ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կարող է վաճառել կիսապաշտպաններ Աարոն Ռեմզիին ու Ադրիեն Ռաբյոյին։ «Յուվեի» անունն արդեն վաղուց է կապված Պոգբայի վերադարձի հետ ու, ինչպես հաղորդվում է, թուրինցիների ղեկավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել դրա համար։ Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից։
«Յուվենտուսը», որը ավելի վաղ հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հայտնել է, որ հրաժարվում է ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից: Հայտնի է, որ նման որոշման միակ պատճառը ֆինանսական ծանր իրավիճակն է` կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված: Այս մասին հայտնում է corrieredellosport.it-ը:
«Ռեալը» այլևս չի նախատեսում գնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, քանի որ ակումբը այժմ այլ նպատակներ ունի: Ակումբը հետաքրքրված է «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի և «Չելսիից» Նգոլո Կանտեի ծառայություններով: Հայտնենք, որ ավելի վաղ «Ռեալը» պատրաստ է Պոգբայի տրանսֆերի համար առաջարկել 78,8 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Marca-ն: