«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան գնահատել է թիմի խաղը մրցաշրջանի մեկնարկում։ ՄՅՈՒ-ն ԱՊԼ 3-րդ տուրից հետո 7 միավորով 3-րդ տեղում է։
Պոգբան ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ ուժեղ թիմ է ունեցել, բայց այժմյանը ամենաուժեղն է, որի կազմում խաղացել է։
«Մեր ԴՆԹ-ում տիտղոսներ նվաճելու ձգտում է ներարկած։ Մենք բավականաչափ ուժեղ ենք չեմպիոն դառնալու համար։ Հասկանում ենք՝ դա որքան բարդ է, բայց հնարավոր ամեն բան կանենք այս մրցաշրջանում մրցանակը գլխավերևում պահելու համար»,-ասել է նա։
Այս մասին տեղեկանում ենք TV2-ից: