QR կոդ
Ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը երկարաձգվել է
Հայաստանի քաղաքացիները կարող են առցանց դիմել ԺՊ վկայականի համար, եթե ունեն MiD։
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով
ԺՊ վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության նոր որոշման ընդունումից հետո։ Սահմանահատման համար վկայականի առկայությունը պարտադիր չէ։
Երեխայի ծնունդը գրանցելու նոր էլեկտրոնային համակարգը
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է նոր էլեկտրոնային համակարգ, որը թույլ է տալիս գրանցել երեխայի ծնունդը առցանց եղանակով՝ hartak.am կայքում։
ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նոր էլեկտրոնային հարթակը
ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նոր էլեկտրոնային հարթակը թույլ է տալիս ստանալ տեղեկանք առցանց եղանակով՝ արագ և հարմարավետ։
Պատվաստումների QR կոդերը Եվրոպայում վավեր են դարձել․ Կառավարություն
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների QR կոդերը Եվրոպայում դարձել են վավեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ դրա համար պետք է թարմացնել Armed բջջային հավելվածը։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանում այժմ առկա է 5 պատվաստանյում ու մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ, հասանելի կլինի նաև Pfizer-ը։ Ավելի մանրամասն՝ դիտեք տեսանյութում։
Ձեռքի երակների միջոցով նույնականացման համակարգ է մշակվել Չինաստանում
Չինաստանում մշակվել է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս ձեռքի երակների միջոցով նույնականացնել մարդուն։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, հեղինակները կարծում են, որ առաջիկայում այն կարող է փոխարինել QR-կոդին և մարդու դեմքի միջոցով նույնականացմանը: AirWave անունը ստացած տեխնոլոգիան արհեստական բանականությամբ է աշխատում: Դրանով հնարավոր է տարբերակել խոշոր երակների և մազանոթների դասավորվածությունը:…
Կառավարությունը ԿԳՄՍՆ-ին գումար հատկացրեց գիտական սարքավորումների համար
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին գիտական սարքավորումների ձեռքբերման համար հատկացրեց 448 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը տրամադրեց 690 մլն 688 հազար դրամ՝ «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ, «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ,…







