Ժամանց

Queen-ը երեք նոր տեսահոլովակ կթողարկի

Queen-ը պատրաստում է թողարկել երեք նոր տեսահոլովակ։ Այս մասին խմբի ադմինիստրացիան հայտնել է ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ երաժիշտներն այդ կերպ ցանկանում են նշել YouTube-ում Bohemian Rhapsody երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի 1 մլրդ դիտումները։

Նաեւ մրցույթ է հայտարարված, ըստ որի՝ խմբի բոլոր երկրպագուները կարող են մասնակցություն ունենալ այդ բոլոր տեսահոլովակների ստեղծմանը։ Մրցույթը ստացել է You are the Champions անվանումը՝ Queen-ի հայտնի երգի՝ «We are the Champions» երգի համանմանությամբ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրապարակվել է Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի «Time Waits For No On» չհրապարակված երգը։ Կոմպոզիցիան ձայնագրվել է 1986թ.-ին` կատարողի մահվանից 5 տարի առաջ: Երգը նախկինում չի հայտնվել Queen խմբի ձայնասկավառակներում եւ այլ աուդիոկրիչներին։

Bohemian Rhapsody: 1 Billion Views on You TubeQUEEN’S ICONIC “BOHEMIAN RHAPSODY” VIDEO REACHES HISTORIC 1 BILLION VIEWS…

Geplaatst door Queen op Maandag 22 juli 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ