fbpx
Աշխարհ

Տոկաևն ասել է, թե երբ են Ղազախստանից դուրս բերվելու ՀԱՊԿ ուժերը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի խորհրդարանում հայտնել է, թե երբ են վերսկսվելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ Ղազախստանից դուրսբերման գործընթացը։

Տոկաևի խոսքերը փոխանցում է RIA-ն։

Ղազախստանի նախագահն ասել է, որ դուրսբերումը կսկսվի 2 օրից և կավարտվի ոչ ավել, քան դրանից հետո 10 օրվա ընթացքում։

Տոկաևը նշել է, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ, որը ձախողվել է։

Նրա խոսքով՝ անցել է հակաահաբեկչական գործողության սուր փուլը և այժմ իրադրությունը երկրի բոլոր շրջաններում կայուն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ