ria

  • Տարածաշրջանային հարցերում Թուրքիան ու Ռուսաստանը սերտ համագործակցում են․ Չավուշօղլու

    Տարածաշրջանային հարցերում Թուրքիան ու Ռուսաստանը սերտ համագործակցում են․ Չավուշօղլու

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել RIA-ին, որում խոսել է նաև թուրք-ռուսական հարաբերություններից։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիան սերտ համագործակցության մեջ է տարածաշրջանային հարցերում։ Չավուշօղլուի խոսքով՝ նույնիսկ այնտեղ, որտեղ 2 երկրներն ունեն տարբեր մոտեցումներ, հարցերը լուծում են պատասխանատու մոտեցմամբ։ Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ տարածաշրջանի բարօրությունն ու խաղաղությունն է ամենակարևորը։

  • Մոսկվան դիմավորում է վերջին 69 տարիների ամենաուժեղ տեղումները

    Մոսկվան դիմավորում է վերջին 69 տարիների ամենաուժեղ տեղումները

    Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան դիմավորում է վերջին 69 տարիների ամենաառատ տեղումները։ Այս մասին տեղեկացնում է RIA-ն։ Նշվում է, որ այն պայմանավորված է «Բենեդիկտ» անվանումով ցիկլոնի ներթափացմամբ, որն այսօր կտարածվի ողջ Մոսկվայի վրա։ Մասնագետները ակնկալում են, որ այսօր Մոսկվայում 23 մմ տեղումներ կտեղան, ինչը կազմում է ամսական նորմայի 40 տոկոսը, ինչն էլ նշանակում է՝ 2 դույլ ջուր՝…

  • Աֆղանստանից մարդիկ են տարհանվում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

    Աֆղանստանից մարդիկ են տարհանվում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

    Աֆղանստանից ռուսական ինքնաթիռներով տարհանվում է 380 մարդ, որոնց թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է RIA-ն։ Նշվում է, որ տարհանումն իրականացնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Իլ-76 ինքնաթիռներով, որոնցով մինչ այս մարդասիրական օգնություն է տեղափոխվել Աֆղանստան։ Ըստ աղբյուրի՝ տարհանվելու են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ։

  • Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացման ժամկետներից

    Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացման ժամկետներից

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում կրկին խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Պեսկովի խոսքերը մեջբերում է RIA-ն։ Նա ևս մեկ հաստատել է, որ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում նախապատրաստվում է, բայց նաև ընդգծել է, որ հանդիպման անցկացման ժամկետների վերաբերյալ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա։ Պեսկովի խոսքով՝ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։

  • Ահաբեկչություն Քաբուլում․ այս պահին ընթանում է հրաձգություն

    Ահաբեկչություն Քաբուլում․ այս պահին ընթանում է հրաձգություն

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ մահապարտները պայթուցիկ սարքեր են ակտիվացրել անմիջապես հոսպիտալի մոտ, իսկ այս պահին հրաձգություն է ընթանում։ Ըստ աղբյուրի՝ ողջ մնացած մահապարտները կրակում են թալիբների ուղղությամբ։

  • Ահաբեկչություն Իրաքում․ զոհերի թիվը հասել է 12-ի

    Ահաբեկչություն Իրաքում․ զոհերի թիվը հասել է 12-ի

    Իրաքի Դիյալայ նահանգում ահաբեկչական հարձակում է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ ԻՊ-ի զինյալների հարձակումից զոհերի թիվը հասել է 12-ի։ Ըստ աղբյուրի՝  ևս 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Առաջին անգամ հրապարակվել է կորոնավիրուսի Դելտա շտամի լուսանկարը

    Առաջին անգամ հրապարակվել է կորոնավիրուսի Դելտա շտամի լուսանկարը

    Առաջին անգամ հրապարակվել է կորոնավիրուսի Դելտա շտամի լուսանկարը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված այս լուսանկարի հեղինակը «Վեկտոր» կենտրոնն է։ Ըստ աղբյուրի՝ այն աճեցվել է արհեստականորեն։

  • Պայմանավորվածության դեպքում՝ ժամանակին կտեղեկացնենք․ Պեսկովը՝ եռակողմ հանդիպման մասին

    Պայմանավորվածության դեպքում՝ ժամանակին կտեղեկացնենք․ Պեսկովը՝ եռակողմ հանդիպման մասին

    ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ տվյալները։ Այս մասին Պեսկովն ասել է RIA-ին։ Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Պեսկովը նշել է, որ եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա…

  • Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում

    Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում

    Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին գրել է RIA-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում սպասվում են հայտարարությունների ստորագրումներ, որոնք վերաբերվելու են Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիային ու դելիմիտացիային, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերն…

  • Պայթյուն Ռյազանի մարզում․ մահացածների թիվը հասել է 15-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Պայթյուն Ռյազանի մարզում․ մահացածների թիվը հասել է 15-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ռուսաստանի Ռյազանի մարզում գտնվող «Էլաստիկ» գործարանում պայթյուն է որոտացել, բռնկվել է հրդեհ ու տեղի է ունեցել փլուզում։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ պայթյունը գրանցվել է սարքավորումները միացնելիս, որի հետևանքով 150 քառակուսի մետր մակերեսով փլուզում է տեղի ուենցել։ Աղբյուրի տվյալներով՝ պայթյունի պահին արտադրամասում եղել է 17 մարդ, որոնցից 15-ը մահացել են։

  • Երալաշի ռեժիսորը մեղադրվում է մանկապղծության մեջ

    Երալաշի ռեժիսորը մեղադրվում է մանկապղծության մեջ

    Հայտնի «Երալաշ» ֆիլմի ստեղծողցներից՝ դրա ռեժիսոր, սցենարիստ ու բեմադրող Իլյա Բելոստոցկին մեղադրվում է 12-ից 14 տարեկան երեխաների նկատմամբ սեռական գործողություններ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ Բելոստոցկին արդեն մեկ տարի է, ինչ գտնում է մեկուսարանում, բայց սրա մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Նրան մեղադրում ենք մանկապղծության մեջ ու սրա համար…

  • Մեկ օրվա մեջ 2-րդ ահաբեկչությունը Սիրիայում․ կրկին կան զոհեր

    Մեկ օրվա մեջ 2-րդ ահաբեկչությունը Սիրիայում․ կրկին կան զոհեր

    Այսօր արդեն 2-րդ ահաբեկչությունն է գրանցվել Սիրիայում։ Այս անգամ արդեն պայթեցվել է Համա նահանգում գտնվող զինամթերքի պահեստներից մեկը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Պահեստը տեղակայված է զորամասում։ Պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Դամասկոսի կենտրոնում զինծառայողներով ավտոբուս պայթեցնելու մասին։ Դրա հետևանքով էլ զոհվել էր 14…

  • Ռուսաստանում ահաբեկչական համարվող Թալիբանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

    Ռուսաստանում ահաբեկչական համարվող Թալիբանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

    Ռուսաստանի Դաշնությունում արգելված և ահաբեկչական ճանաչված «Թալիբան» ծայրահեղական խմբավորման պատվիրակությունը, որոնք զավթել են Աֆղանստանի իշխանությունը, ժամանել են Մոսկվա։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ պատվիրակությունը ղեկավարում են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆին և արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքին: Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում կքննարկվի Աֆղանստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը վերաբերվող հարցերը։

  • Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել ու հակառեկորդներ սահմանել

    Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել ու հակառեկորդներ սահմանել

    Թուրքական լիրան շարունակում է նվազել ու այսօր առավոտյան կրկին ռեկորդային արժեք է գրանցել՝ դոլարի համեմատ։ Ըստ RIA-ի՝ մեկ դոլարն այսօր առավոտվա դրությամբ արժեցել է 9,18 լիրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս անկումբը տեղի է ունենում Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահին ու նրա օգնականներին աշխատանքից հեռացնելու Ռեջեփ Թայիբ Էրդողանի որոշման ֆոնին։  

  • 3 ադրբեջանցիներ Օրենբուրգում թունավոր խմիչք են վաճառել․ կա 30-ից ավել զոհ

    3 ադրբեջանցիներ Օրենբուրգում թունավոր խմիչք են վաճառել․ կա 30-ից ավել զոհ

    Ռուսաստանի Օրենբուրգի մարզի բնակիչների շրջանում գրանցվել է ալկոհոլից զանգվածային թունավորման ու մահվան դեպքեր։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ ծագումով 3 ադրբեջանցիներ՝ Շառլան Բագազադեն, Սադիղ Ալիևը և նրա ազգականը Օրենբուրգի բնակիչներին սուռոգատ տեսակի ալկոհոլ են վաճառել։ Արդյունքում՝ դրանցից մահացածների թիվն արդեն հասել է 32-ի, իսկ տասնյակ մարդիկ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ…