Ronaldu
Ռոնալդուն չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը: Հայտնի է, որ ֆուտբոլիստը ցանկանում է ակումբում մնալ մինչև իր պայմանագրի ժամկերտի ավարտ՝ 2022 թվականի հունիս: Այս մասին տեղեկանում ենք TMW-ից:
Առանց Կրիշտիանուի ստիպված ենք ավելի թիմային խաղալ. Մոդրիչ
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է՝ ինչպես է փոխվել թիմը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո: Նա հայտնել է, որ Ռոնալդուի հետ թիմում խաղալը անհավանական էր: «Մենք 7 հիանալի մրցաշրջան ենք անցկացրել միասին ու շատ տիտղոսներ նվաճել նրա հետ: Նույնիսկ, երբ թիմը լավագույնս հանդես չէր գալիս, Կրիշտիանուն կարող էր իր հմտությունների ու բնավորության շնորհիվ արդյունքի հասնել:…
Ռեալը շատ մեծ բան է կորցրել, երբ հրաժարվել է Ռոնալդուից. Ադեբայոր
«Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը խոսել է Արքայական ակումբում իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ «Ռեալը» շատ մեծ բան է կորցրել, երբ հրաժարվել է Ռոնալդուից: «Կարծում եմ՝ «Ռեալում» մտածում էին, որ կկարողանան փոխարինել Ռոնալդուին, սակայն նրա մակարդակի ֆուտբոլիստներ ծնվում են 200 տարին 1 անգամ: Արժանին պետք է մատուցել Քարիմ…
Ինձ համար առաջնայինը թիմային հաղթանակներն են. Ռոնալդու
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր գրանցած ռեկորդի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ռեկորդները կարևոր են, սակայն իր համար առաջնայինը թիմային հաղթանակներն են: «Ֆուտբոլիստը չի կարող ռեկորդներ գրանցել, եթե թիմը չի հաղթում: «Յուվենտուսը» ցանկանում է կատարելագործվել և նորանոր հաղթանակներ տանել»,-նշել է Ռոնալդուն: Հայտնենք, որ Ռոնալդուն «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ…
Ռոնալդուն հանգստյան օրվանից լուսանկար է հրապարակել
«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել Instagram-ում: Լուսանկարից երևում է, որ ֆուտբոլիստն իր հանգստյան օրն անցկացրել է երեխաների հետ: Հիշեցնենք, որ Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» օգնել է Իտալիայի առաջնության 30-րդ տուրում 4։1 հաշվով հաղթել «Տորինոյին»։ View this post on Instagram Happy Sunday ❤️ #blessed A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on…
Հանգստյան օրերը սկսենք լավ ոճով. Ռոնալդու (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նոր լուսանկար է հրապարակլ Instagram-ի իր պաշտոնական էջում: «Հանգստյան օրերը սկսենք լավ միջավայրում ու լավ ոճով»,- լուսանկարը վերնագրել է Ռոնալդուն: https://www.instagram.com/p/CB8DaHpABcK/?utm_source=ig_embed
Երբեք չհանձնվեք. Ռոնալդու
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նոր հրապարակում է կատարել Twitter-ում: «Երբեք չհանձնվեք, միշտ կենտրոնացեք հաջորդ քայլի վրա: Ամեն ինչ միասին»,- լուսանկարին կից գրել է Ռոնալդուն: Never give up, always focused on the next step…All together 💪🏼 #finoallafine pic.twitter.com/uBITkFZaar — Cristiano Ronaldo (@Cristiano) June 21, 2020
Կարիերայի ընթացքում վաստակած գումարով Ռոնալդուն առաջինն է
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում աշխատել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Ֆուտբոլիստը միայն 650 միլիոն դոլար ստացել է որպես աշխատավարձ, իսկ մնացած 350 միլիոն դոլարը Ռոնալդուն վաստակել է հովանավորչական պայմանագրերի շնորհիվ: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Ռոնալդուն ավելի ուժեղ է դարձել շնորհիվ մեծ խաղերում ելույթների. Կյելինի
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինի խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Նա նշել է, որ Ռոնալդուի խաղային ձևերը փոխվել են համեմատած երիտասարդ ժամանակներին: «Նա մարդասպան է։ Ավելի ուժեղ է դարձել շնորհիվ մեծ խաղերում ելույթներին։ Գուցե, փոքր թիմերի հետ խաղերում նա այնքան էլ վառ հանդես չի գալիս, բայց մեծ թիմերի դեմ՝ անհավանական է։ Ռոնալդուն ավելացնում է…




