SANA
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսին. SANA
Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ այս գիշերի Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսին: SANA գործակալության տվյալով՝ հարձակման են ենթարկվեն «մի քանի օբյեկտներ», սակայն արձակված հրթիռների մեծ մասը չեզոքացվել է: Նշվում է, որ հարձակման հետևանքով կա միայն նյութական վնաս: Ավելի վաղ՝ նոյեմբերի 26-ին, հարձակման էր ենթարկվել Դամասկոսի միջազգային օդանավակայանը:
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային․ կան զոհեր ու վիրավորներ
Իսրայելը կրկին օդային ճանապարհով ավիահարվածներ է հասցրել Սիրիային։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով սիրիական բանակի հայտարարությանը։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ-ը ոչնչացրել է հրթիռների մեծ մասը, սակայն հարվածած հրթիռների հետևանքով զոհվել է 2 քաղաքացիական անձ։ Նշվում է նաև, որ մեկ քաղաքացիական անձ ծանր վիրավոր է, ինչպես նաև վիրավորում են ստացել 6 զինծառայողներ,…
Իսրայելից հրթիռներ են արձակվել Դամասկոսի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասային Զաքիա շրջանը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Նշվում է, որ հրթիռները արձակվել են Գոլանի բարձրունքի կողմերից։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելից չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Նշվում է նաև, որ հրթիռակոծությունը առաջացրել է նյութական վնաս։
Իսրայելը հարվածել է Դամասկոսին
Իսրայելը Լիբանանի օդային տարածքից հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մի շարք ռազմական օբյեկտների։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ-ին հաջողվել է հրթիռների մեծ մասին ոչնչացնել։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելը հարվածել է նաև Հոմս քաղաքի մոտ տեղակայված ռազմական օբյեկտներին։
Սիրիական ՀՕՊ-ը հետ է մղում Իսրայելի հարվածները
Հայտնի էր դարձել, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել, որի հետևանքով պայթյուններ են գրանցվել։ Այժմ էլ հայտնի է դարձել, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը համակարգերը հետ են մղում Իսրայելի հարվածները։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Թուրքական ռեժիմի պարագլխի հայտարարություններն իրականությունից կտրված են. Սիրիայի ԱԳՆ
Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Սիրիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությանը: Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ն…
Հալեպի թաղամասերի գնդակոծման հետևանքով 7 մարդ է մահացել
Հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել: Այս մասին SANA գործակալությանը հայտնել է քաղաքի ոստիկանական վարչության մի աղբյուր: Ըստ նրա՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արևմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով և հրազենով: «Զոհերի և տուժածների մեծ մասն…
Գնդակոծվել են Հալեպի բնակելի թաղամասերը․ կան զոհեր
Գրոհայիննները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը։ Այս մասին տեղեկացնում է SANA գործակալությունը։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի։ Հալեպի արևմտյան ծայրամասից գրոհայինները հրթիռակոծել են Հալյաբ Ալ Ջադիդա և Մենյան թաղամասերը։ Հրթիռակոծության հետևանքով 6 խաղաղ բնակիչ է մահացել, ևս 9 մարդ վիրավորվել է։ Տուժածները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ։ Նշենք, որ մայիսին գրոհայինները…
Սիրիայում հնագույն արտեֆակտների հավաքածու է հայտնաբերվել
Սիրիայի Հոմս քաղաքում կոմպետենտ մարմինների աշխատակիցները հնագույն արտեֆակտների հավաքածու են հայտնաբերել, որոնք ահաբեկիչները մտադիր էին տանել արտասահման։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը: Հավաքածուն տեղափոխվել է Հոմսի թանգարանների և հնությունների դեպարտամենտ: Քաղաքի թանգարանի տնօրենը հայտնել է, որ արտեֆակտների թվում եղել են խեցե ամաններ, առյուծի քանդակ, բրոնզե արձան, 2 հնագույն կնիք, որոնցից մեկը պատկանում է փարավոնների,…









