fbpx
Գիտություն

Սիրիայում հնագույն արտեֆակտների հավաքածու է հայտնաբերվել

Սիրիայի Հոմս քաղաքում կոմպետենտ մարմինների աշխատակիցները հնագույն արտեֆակտների հավաքածու են հայտնաբերել, որոնք ահաբեկիչները մտադիր էին տանել արտասահման։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:

Հավաքածուն տեղափոխվել է Հոմսի թանգարանների և հնությունների դեպարտամենտ:

Քաղաքի թանգարանի տնօրենը հայտնել է, որ արտեֆակտների թվում եղել են խեցե ամաններ, առյուծի քանդակ, բրոնզե արձան, 2 հնագույն կնիք, որոնցից մեկը պատկանում է փարավոնների, մյուսը՝ օսմանյան դարաշրջանին, մետաղադրամների եզակի հավաքածու, այդ թվում՝ հռոմեական, բյուզանդական ու իսլամական մետաղադրամներ և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ