Sky Sports

  • Ընդհանրապես գոհ չեմ մեր խաղից․ Մոուրինյոն՝ Ռոմա-ԲԿՄԱ Սոֆիա խաղի մասին

    Ընդհանրապես գոհ չեմ մեր խաղից․ Մոուրինյոն՝ Ռոմա-ԲԿՄԱ Սոֆիա խաղի մասին

    Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպումը, որում պորտուգալացի մարզչի թիմը 5-1 հաշվով ջախջախել է մրցակցին։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ «Ես ընդհանրապես գոհ չեմ մեր խաղից: Մենք լավ չխաղացինք: Ընդամենը երկու օր առաջ մենք այս թեմայով մարզում անցկացրեցինք, սակայն եզրային պաշտպաններն այսօր շատ չճնշեցին, չկար բավարար…

  • Ես ապշած էի, երբ իմացա Ռոնալդուի տեղափոխության մասին․ Կլոպ

    Ես ապշած էի, երբ իմացա Ռոնալդուի տեղափոխության մասին․ Կլոպ

    «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա ասել է, որ այդքան էլ ուրախ չէ Կրիշտիանուի տեղափոխությամբ: «Ցավոք, նա լավ ֆուտբոլիստ է: Ես զարմացած եմ, որ նա այստեղ է: Ոչ թե նրա համար, որ տեղափոխվեց Մանչեսթեր, այլ այն պատճառով, որ հեռացավ «Յուվենտուսից»: Ես ապշած էի, երբ իմացա տեղափոխության մասին»,-ասել է…

  • Օլմոն համաձայնեցրել է պայմանագիրը Բարսելոնայի հետ

    Օլմոն համաձայնեցրել է պայմանագիրը Բարսելոնայի հետ

    «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն մոտ է «Բարսելոնա» վերադառնալուն: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերին նախկինում հավակնում էր նաև «Ռեալը», արդեն համաձայնեցրել է կատալոնական ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: Օլմոն արդեն տեղեկացրել է «Լայպցիգի» ղեկավարությանը «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։

  • Մբապեն ու Ռեալը նախնական պայմանագիր կկնքեն ձմռանը

    Մբապեն ու Ռեալը նախնական պայմանագիր կկնքեն ձմռանը

    Ինչպես արդեն հայտնի էր դարձել, «Ռեալը» դադարեցրել էր ՊՍԺ-ի աստղերից Կիլիան Մբապեի շուրջ բանակցությունները՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրան ձեռք բերելու ուղղությամբ։ Այժմ էլ տեղեկություն է տարածվել, որ Մբապեն 2022 թվականի հունվարին նախանական պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sky Spots-ը։ Նշվում է, որ ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանն արդեն հայտնել է,…

  • Ռեալը հրաժարվել է Մբապեին այս ամառ գնելու մտքից

    Ռեալը հրաժարվել է Մբապեին այս ամառ գնելու մտքից

    Մադրիդի «Ռեալը» դադարեցրել է բանակցությունները՝ ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը ՊՍԺ-ին 180 միլիոն եվրոյի առաջարկ է ուղարկել, բայց ֆրանսիական ակումբը խախտել է պայմանավորվածությունն ու ժամկետից ուշ է պատասխանել առաջարկին, որն էլ «Ռեալի» ղեկավարության համար պատճառ է հանդիսացել՝…

  • Ռոնալդուն բուժզզնում է անցել Յունայթեդում

    Ռոնալդուն բուժզզնում է անցել Յունայթեդում

    «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Կրիշտիանո Ռոնալդուն արդեն բուժզննում է անցել անգլիական ակումբի ճամբարում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Նշվում է, որ առաջիկայում սպասվում է Ռոնալդուի ու ՄՅՈւ-ի միջև 2 տարվա պայմանագրի կնքումն և դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը։ Հիշեցնենք, որ պորտուգալացի աստղի տեղափոխության մասին հայտնի է դարձել օրերս։ Ռոնալդուն ժամանակին կրկին ներկայացրել է ՄՅՈւ-ն։ Կան…

  • Էդեգորը կարող է տեղափոխվել Արսենալ

    Էդեգորը կարող է տեղափոխվել Արսենալ

    «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կարող է շարունակվել «Արսենալի» կազմում: Նշվում է, որ կողմերը համաձայնության են հասել, և լոնդոնյան ակումբը 23-ամյա նորվեգացու տրանսֆերի դիմաց կվաճարի 35 մլն եվրո: Էդեգորի , տրանսֆերի արժեքը չի գերազանցի 40 մլն եվրոն: Նախորդ մրցաշրջանում Էդեգորը վարձավճարով անցկացրեց «զինագործների» կազմում: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։

  • Հալանդը մտադիր է շարունակել կարիերան ԱՊԼ-ում

    Հալանդը մտադիր է շարունակել կարիերան ԱՊԼ-ում

    Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը որոշել է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Նշվում է, որ Հալանդը մտադիր է ԱՊԼ տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Ըստ աղբյուրի՝ «Բորուսիան» էլ դեմ չէ այս սցենարին, քանի որ չի ցանկանում իր ամենալավ խաղացողին բաց թողնել «Բավարիա»։ Ըստ այդմ՝ գերմանական ակումբը չի խոչընդոտի այս սցենարին։

  • Յուվեն չի երկարաձգի պայմանագիրը Ռոնալդուի հետ

    Յուվեն չի երկարաձգի պայմանագիրը Ռոնալդուի հետ

    Թուրինի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մյուս տարվա ամռանը լքել ակումբը։ Սա կապված է այն բանի հետ, որ Ռոնալդուի պայմանագիրը 2022 թվականին է ավարտվում, իսկ «Յուվեն» մտադիր չէ երկարաձգել այն, որովհետև պորտուգալացու աշխատավարձը շատ բարձր է։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Նշենք, որ այս պայմանագրով Ռոնին մեկ մրցաշրջանի համար ստանում է 31 միլիոն…

  • Միջադեպ Մոուրինյոյի ասուլիսի ժամանակ․ նա պոկել է պատուհանին ամրացված ժապավենը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Միջադեպ Մոուրինյոյի ասուլիսի ժամանակ․ նա պոկել է պատուհանին ամրացված ժապավենը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել՝ որպես «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջին մամուլի ասուլիս ընթացքում։ Երբ նրան լրագրողներից մեկը հարց ուղղելիս է եղել, Մոուրինյոն տեղի վեր է կացել ու գնացել պոկել է պատուհանին ամրացված ժապավենը։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ի Twitter-ի էջից։ Ամենայն հավանականությամբ, խնդիրը եղել է այն, որ այդ ժապավենը ձայներ է արձակել,…

  • Մարտինեսը նշել է Եվրո-2020-ի լավագույն թիմին

    Մարտինեսը նշել է Եվրո-2020-ի լավագույն թիմին

    Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը նշել է այն թիմը, որ Եվրոպայի առաջնության ուժեղագույն թիմն է ըստ իրեն։ «Իտալիան մրցաշարի լավագույն թիմն է: Մանչինին ցույց է տվել թիմի առաջընթացի հիանալի օրինակ ազգային ընտրանու մակարդակում: Մենք սպասում ենք երկու մեծ թիմերի հանդիպման»,-ասել է նա։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:

  • Չելսին բոլոր թիմերի համար խնդիրներ է ստեղծում. Գվարդիոլա

    Չելսին բոլոր թիմերի համար խնդիրներ է ստեղծում. Գվարդիոլա

    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՉԼ եզրափակչում «Չելսիի» դեմ սպասվելիք խաղի ակնկալիքներից: Մարզիչը նշել է, որ իր խաղացողները պատրաստ են Չեմպիոնների լիգայի եզրափակչին: «Գիտեմ, թե նրանք որքան լավն են: «Չելսին» բոլոր թիմերի համար խնդիրներ է ստեղծում, բայց մենք պիտի մտածենք, թե մենք նրանց համար ինչ խնդիրներ կստեղծենք: Նրանց դժվար է կանգնեցնելը նրանց…

  • Մեսսի, թե՞ Ռոնալդու․ Անչելոտին պատասխանել է հարցին

    Մեսսի, թե՞ Ռոնալդու․ Անչելոտին պատասխանել է հարցին

    «Էվերթոնը» մարզող Կառլո Անչելոտին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին՝ Լիոնել Մեսսի հետ համեմատությունում ընտրելով նրան։ «Մեսսի, թե՞ Ռոնալդու։ Դա դժվար ընտրություն է։ Բայց ես մարզել եմ Ռոնալդուին ու կընտրեմ նրան։ Ես հիասքանչ հիշողություններ ունեմ նրա հետ։ Ռոնալդուն բազմաթիվ գոլեր է խփել իմ ղեկավարությամբ։ Նա միշտ լուրջ ու պրոֆեսիոնալ էր մոտենում իր աշխատանքին։ Դա այն է,…

  • Հեմիլթոնն ապաքինվել է կորոնավիրուսից

    Հեմիլթոնն ապաքինվել է կորոնավիրուսից

    Ֆորմուլա-1-ի մրցարշավորդ Լուիս Հեմիլթոնն ապաքինվել է կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Նշվում է, որ Հեմիլթոնը կկարողանա մասնակցել սպասվող Աբու-Դաբիի Գրան Պրիին։ Հիվանդության պատճառով Mercedes-ի վարորդը բաց էր թողել նախորդ Գրան Պրին։