Սպորտ

Մեսսի, թե՞ Ռոնալդու․ Անչելոտին պատասխանել է հարցին

«Էվերթոնը» մարզող Կառլո Անչելոտին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին՝ Լիոնել Մեսսի հետ համեմատությունում ընտրելով նրան։

«Մեսսի, թե՞ Ռոնալդու։ Դա դժվար ընտրություն է։ Բայց ես մարզել եմ Ռոնալդուին ու կընտրեմ նրան։

Ես հիասքանչ հիշողություններ ունեմ նրա հետ։ Ռոնալդուն բազմաթիվ գոլեր է խփել իմ ղեկավարությամբ։

Նա միշտ լուրջ ու պրոֆեսիոնալ էր մոտենում իր աշխատանքին։ Դա այն է, ինչ ես ամենից շատն եմ գնահատում։

Համարվո՞ւմ է նա լավագույն խաղացողը, ում ես մարզել եմ։ Լավագույններից մեկը, անխոս։ Ես չեմ ասի, որ նա լավագույնն է, քանի որ ինձ մոտ երկար ցանկ է այդպիսի խաղացողների։ Բայց նա շատ բարձր տեղում է, առանց որևէ կասկածի», – Անչելոտիի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ