Sport News
Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն իր ընկերուհու հետ այցելել է կենդանաբանական այգի և լուսանկարվել վայրի կենդանիների հետ։ https://www.instagram.com/p/Bz7BAfLn5zb/?utm_source=ig_web_copy_link «Ես արդեն աշխատանք եմ գտել։ Մի քիչ դժվար է, մի քիչ ռիսկային, բայց շատ զվարճալի»- գրել է Ալվեսը ինստագրամյան իր էջում: Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ 36-ամյա Ալվեսը հեռացել է ՊՍԺ-ից և այժմ ազատ գործակալ է։…
Ուիմբլդոն-2019-ի՝ տղամարդկանց մենախաղի եզրափակիչը՝ սերբ Նովակ Ջոկովիչի ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի միջև, կրկնակի պատմական ստացվեց: Խաղը Ուիմբլդոնի ամենաերկարատև եզրափակիչն է տղամարդկանց պայքարում: Թենիսիստների միջև հաղթողը պարզվեց 4 ժամ 55 րոպեում: Նշենք, որ ռեկորդը 4 ժամ 48 րոպե էր, որը գրանցվել էր 2008 թվականին, երբ իսպանացի Ռաֆաել Նադալը 6:4, 6:4, 6:7, 6:7, 9:7 հաշվով հաղթեց Ֆեդերերին:…
Արտաշատի քաղաքային մարզադաշտում հուլիսի 5-7-ը անցկացվել է աթլետիկայի Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 110 մարզիկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից և ԱՀ-ից։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ներկայացնում ենք առաջնության չեմպիոններին․ Վազք 100 մ (կանայք) Գայանե Չիլոյան- 12․02 100 մ (տղամարդիկ) Ռազմիկ Մկրտչյան- 11․18 200 մ (տղամարդիկ) Ռազմիկ Մկրտչյան-22․64 200 մ կանայք Գայանե Չիլոյան- 24․55…
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանի խաղում Նադալը երեք սեթում պարտության է մատնել ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային 6։2, 6։3, 6։2 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 48 րոպե։ Նադալը 1 կրկնակի սխալ է թույլ տվել և 11 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը։ Ցոնգայի ակտիվում 11 էյս կա, 4 սխալ…
Ամերիկուհի թենիսիստ Կորի Գաուֆը խոսել է սլովենացի Պոլոնա Հերցոգի նկատմամբ Ուիմբլդոնի 3-րդ տուրում տարած հաղթանակի տպավորություններից: «Ուիմբլդոնի կենտրոնական կորտում նորամուտի տպավորություննե՞րը: Չեմ կարող ասել, որ չափից շատ նյարդայնացած էի: Բայց «WOW, ես այստեղ եմ» միտքը եղել է: Հիշում եմ, Վինուսի հետ խաղից առաջ ես քայլում էի դեպի մարզումային կարտեր ու մի երեխա խնդրեց լուսանկարվել: Իսկ…
Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Այսօր մեկնարկել են 1/16 եզրափակչի խաղերը։ Կանանց մենախաղի գլխավոր հայտնությունը՝ 15-ամյա Կորի Գաուֆը, շարունակում է հրաշքներ գործել։ Ամերիկուհին այս անգամ մրցում էր Սլովենիայի ներկայացուցիչ Պոլոնա Հերցոգի հետ։ Առաջին սեթը Հերցոգը վերցրել էր վստահ կերպով՝ 6-3։ Երկրորդ սեթում Գաուֆը պարտվել էր սեփական մատուցման գեյմերից մեկը։ 3-5…
Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Երեկ ավարտվեց մրցաշրջանի երկրորդ շրջանը։ Տղամարդկանց մենախաղի օրվա գլխավոր դիմակայությունում միմյանց դեմ մրցեցին աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը և Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրիոսը։ 33-ամյա իսպանացին դժվարին պայքարում չորս սեթում առավելության հասավ Կիրիոսի նկատմամբ 6-3, 3-6, 7-6(5), 7-6(3) հաշվով և դուրս եկավ մրցաշարի երրորդ շրջան։ Նշենք,…
Լոնդոնում շարունակվում է տարվա երրորդ Grand Slam-ի՝ Ուիմբլդոնի երկրորդ շրջանը։ Կանանց մենախաղի գլխավոր հայտնությունը 15-ամյա Կորի Գաուֆն է։ Պատանի թենիսիստուհին, որն առաջին շրջանում պայքարից դուրս էր թողել Վինուս Ուիլիամսին, շարունակում է իր հեքիաթային ուղևորությունը։ Ամերիկուհին երկրորդ շրջանում ևս անհաղթելի էր։ Գաուֆը երկու սեթում 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովայի նկատմամբ։ 1/16 եզրափակչում…
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է: 30-ամյա հայ ֆուտբոլիստը, որը պսակադրվել է հունիսի 17-ին, կնոջ` Բեթի Վարդանյանի ու մոր` Մարինա Թաշչյանի հետ ճաշել է Փարիզի ռեստորաններից մեկում: Ուշադրության է արժանացել այն փաստը, որ Մխիթարյանն իր ընտանիքի հետ եղել է ՊՍԺ-ի տնային «Պարկ դե Պրենս» մարզադաշտի մոտակայքում գտնվող ռեստորաններից…
«Յուվենտուսն» Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար առաջիկա ժամերին մեկնարկային առաջարկ կանի «Այաքսին»: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Թուրինցիները 19-ամյա հոլանդացու համար պատրաստ են վճարել 55 միլիոն եվրո, ևս 10 միլիոն՝ որպես բոնուս: ՊՍԺ-ն Յուվենտուսից շատ գումար է առաջարկում, բայց իտալական ակումբը, ի տարբերություն ֆրանսիացիների, արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը պաշտպանի հետ: Նշենք, որ «Այաքսը»…
Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը խոսել է Ռաֆաել Նադալի հետ խաղի սպասելիքներից: Խաղը տեղի է ունենալու Ուիմբլդոնի երկրորդ շրջանում։ «Նադալը բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկն է: Այդ խաղում ես իսկական աութսայդեր կլինեմ: Բայց գիտեմ, որ եթե որոշակի ձևով խաղամ, կկարողանամ հաջողության հասնել: Ես պետք է խաղին դուրս գամ ճիշտ տրամադրվածությամբ և ցանկանամ պայքարել: Եթե դա չլինի,…