fbpx
Սպորտ

Նադալը Ուիմբլդոնի 1/8 եզրափակչում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանի խաղում Նադալը երեք սեթում պարտության է մատնել ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային 6։2, 6։3, 6։2 հաշվով։

Հանդիպումը տևել է 1 ժամ 48 րոպե։ Նադալը 1 կրկնակի սխալ է թույլ տվել և 11 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը։

Ցոնգայի ակտիվում 11 էյս կա, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ և ոչ մի բրեյք։

Նադալը Ուիմբլդոնի 51-րդ խաղում հաղթանակ է տարել և 9-րդ անգամ դուրս եկել չորրորդ շրջան։

Նշենք, որ Նադալը երկու անգամ է հաղթել Grand Slam-ի բրիտանական մրցաշարում՝ 2008 և 2010 թվականներին։

Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Նադալը կմրցի պորտուգալացի Ժոաո Սոուզա և բրիտանացի Դանիել Էվանս զույգի հաղթողի հետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ