TACC

  • Քննարկվում է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-իմ միանալու հարցը․ Մատվիենկո

    Քննարկվում է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-իմ միանալու հարցը․ Մատվիենկո

    Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը: «Մենք դա գիտենք, հնչեցվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է ընդունել, այժմ ուսումնասիրվում է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր…

  • Թեհրանը քայլեր կձեռնարկի, եթե Եվրոպան չպահպանի միջուկային գործարքով իր պարտականությունները

    Թեհրանը քայլեր կձեռնարկի, եթե Եվրոպան չպահպանի միջուկային գործարքով իր պարտականությունները

    Թեհրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, սեպտեմբերի 30-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Իրանն իրեն իրավունք է վերապահում գործելու՝ եվրաեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) կողմից միջուկային գործարքով իր պարտավորությունները չպահպանելուն ի պատասխան»,-ասել է Մուսավին։ Նա նաև…

  • Մոնտանայում արտակարգ դրություն է ձնամրրիկի պատճառով

    Մոնտանայում արտակարգ դրություն է ձնամրրիկի պատճառով

    ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել է հանգստյան օրերին: Այդ մասին հաղորդում է TACC-ը։: «Աննախադեպ ձնամրրիկի կապակցությամբ, որն անակնկալ դարձավ մեզ համար սեպտեմբերին, տեղի ղեկավարությունը և նահանգի իշխանությունները սերտորեն համագործակցում են Մոնտանայի բնակիչների առողջությունը պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու նպատակով»,-մամուլի տեղեկագրում մեջբերված է Բուլոքի խոսքը: Տարերքը Մոնտանա…

  • Թուրքիան Սիրիայի կողմից երկրի օդային սահմանը խախտած անօդաչու է խոցել

    Թուրքիան Սիրիայի կողմից երկրի օդային սահմանը խախտած անօդաչու է խոցել

    Թուրքիայի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել, որը մի քանի անգամ խախտել էր երկրի օդային տարածքը հարևան Սիրիայի կողմից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ: «Անօդաչու թռչող սարքը, որը սեպտեմբերի 28-ին վեց անգամ խախտել է մեր օդային տարածքը սիրիական սահմանի կողմից և…

  • Լուկաշենկոն վերահաստատել է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամությունը

    Լուկաշենկոն վերահաստատել է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամությունը

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին վերահաստատել է Դոնբասի կարգավորմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը, այդ թվում՝ այնտեղ բելառուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու ճանապարհով։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Մենք պատրաստ ենք խաղաղապահներ, սահմանապահներ, զորքեր մտցնել այնտեղ, եթե լինի երկու կողմի համաձայնությունը։ Չնայած ինձ համար մեծ խնդիր է՝ զորքով հակամարտության մեջ ներքաշվելը»,-ասել է նա ուկրաինական առաջատար ԶԼՄ-ներին…

  • Գերմանիան ՄԱԿ-ի ամբիոնից երկխոսության կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին

    Գերմանիան ՄԱԿ-ի ամբիոնից երկխոսության կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին

    Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը չեղարկելու միակ ճանապարհը երկխոսությունն է, որը պետք է սկսել առանց նախապայմանների։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ խորհրդաժողովում։ «Լիցքաթափման միակ ճանապարհը բանակցություններն են ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Դա, սակայն, հնարավոր է, եթե միայն (Իրանը և ԱՄՆ-ը) որևէ…

  • Եգիպտոսից մեղադրանքներ են հնչում Էրդողանի հասցեին

    Եգիպտոսից մեղադրանքներ են հնչում Էրդողանի հասցեին

    Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ստելու մեջ՝ կոչ անելով համաշխարհային հանրակցությանը պատասխանատվության ենթարկել նրան ահաբեկչությանն աջակցելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Հաֆեզը: Նա հակազդել է Թուրքիայի ղեկավարի հերթական հայտարարություններին, որոնք նա արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում, այդ թվում՝…

  • Բրիտանիան կավելացնի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը

    Բրիտանիան կավելացնի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը

    Մեծ Բրիտանիան հինգ տարում Երկրի կլիմայի փոփոխման դեմ պայքարի ծախսերը կհասցնի 11,6 միլիարդ ֆունտի: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, սեպտեմբերի 23-ին հայտնել է վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով կլիմային նվիրված գագաթնաժողովում։ «Ես կարծում եմ, որ մենք բոլորս եկել ենք այն ըմբռնմանը, որ անհրաժեշտ է անել ավելին կլիմայի աղետալի փոփոխությունը կանխելու համար»,- ասել…

  • Յանուկովիչը մտադիր է Ուկրաինա վերադառնալ

    Յանուկովիչը մտադիր է Ուկրաինա վերադառնալ

    Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում է հասնել այն բանին, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը։ Սեպտեմբերի 23-ին Կիևի Վճռաբեկ դատարանն սկսել է Յանուկովիչի նկատմամբ պետական դավաճանության գործով դատավճռի բողոքարկման քննարկումը: «Նա այժմ ժամանակավորապես գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ պաշտպանության կողմից իրականացվում…

  • Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի պարտությամբ․ Գլխավոր շտաբի պետ

    Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի պարտությամբ․ Գլխավոր շտաբի պետ

    Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի լիակատար պարտությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին: «Եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը գործողություններ ձեռնարկեն մեր երկրի դեմ, մենք վճռական պատասխան կտանք։ Իրանի նկատմամբ ագրեսիայի միակ արդյունքը կարող է լինել պարտությունն ու գերի ընկնելը»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ…

  • Իտալիան թույլ է տվել Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտի

    Իտալիան թույլ է տվել Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտի

    SOS Mediterranee և «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունների Ocean Viking նավն ստացել է Իտալիայի իշխանությունների թույլտվությունը՝ ափ իջեցնելու 182 միգրանտի, որոնց փրկել են Միջերկրական ծովի ջրերում: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Կիրակի երեկոյան Ocean Viking հումանիտար նավն Իտալիայի իշխանություններից ստացել է ցուցում շարժվելու Մեսինայի (Սիցիլիա, Իտալիա) կողմը, որ ափ իջեցնի 182 փրկվածների»,- ասված է…

  • Մակրոնը քննադատել է Իրանի վարած քաղաքականությունը

    Մակրոնը քննադատել է Իրանի վարած քաղաքականությունը

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկել Իրանի ղեկավարության քաղաքական ուղեգիծը: Այս հայտարարությունը, ինչպես փոխանցում է TACC-ը, ֆրանսիական պետության ղեկավարն արել է ինքնաթիռում՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։ «Իրանցիները ներկայում ընթանում են լարվածության սաստկացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ է։ Դա սխալ է ինչպես հենց Իրանի, այնպես…

  • Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել

    Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել

    Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ժան Իվ լը Դրիանը բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում: Այս մասին հաղորդում է TACC-ը։ Զարիֆը և լը Դրիանը կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործացության, Իրանի հետ միջուկային գործարքի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Նաև նշվում է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի…

  • Պատժամիջոցներ կսահմանվեն Իրանի Ազգային բանկի նկատմամբ․ Թրամփ

    Պատժամիջոցներ կսահմանվեն Իրանի Ազգային բանկի նկատմամբ․ Թրամփ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտնոը պատժամիջոցներ կսահմանի Իրանի Ազգային բանկի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Ամենանշանակալի պատժամիջոցները, որոնք երբևէ կիառվել են երկրի նկատմամբ»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության՝ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ կկիրառեն իրանական Ազգային բանկի, Ազգային զարգացման հիմնադրամի և Etemad…

  • Ավստրիայում կհեշտացվի նացիզմի զոհերի ժառանգների քաղաքացիության ստացումը

    Ավստրիայում կհեշտացվի նացիզմի զոհերի ժառանգների քաղաքացիության ստացումը

    Ավստրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) օրենսդրության ուղղումներ է ընդունել, ըստ որոնց՝ պարզեցվում է քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի համար: Այս մասին հաղորդում է TACC-ը։ Համաձայն ընթացիկ կանոնների՝ քաղաքացիության ստացման պարզեցված ընթացակարգը տարածվում է նրանց ժառանգների վրա, որոնք Ավստրիայից մեկնել են մինչև 1945 թվականի մայիսի 9-ը: Իսկ ընդունված փոփոխություններն ընդլայնում են այդ ժամանակամիջոցը և թույլ են…