fbpx
Աշխարհ

Թեհրանը քայլեր կձեռնարկի, եթե Եվրոպան չպահպանի միջուկային գործարքով իր պարտականությունները

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, սեպտեմբերի 30-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Իրանն իրեն իրավունք է վերապահում գործելու՝ եվրաեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) կողմից միջուկային գործարքով իր պարտավորությունները չպահպանելուն ի պատասխան»,-ասել է Մուսավին։

Նա նաև հայտարարել է, որ, Թեհրանի կարծիքով, «Անսար Ալլահ» եմենական շարժման հուսիթ ապստամբները Սաուդյան Արաբիայի դեմ գործողություններ են ձեռնարկում Եմենի ժողովրդի ինքնապաշտպանության օրինական իրավունքին համապատասխան:

«Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի ժողովրդի գործողություններն ագրեսիային պատասխանելու երկրի օրինական իրավունքն է»,-ասել է դիվանագետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ