TACC
Պենտագոնը անհանգստացած է ռուսական S-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունից
ԱՄՆ Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆիլիպ Դևիդսոնը խնդիր է համարել Հնդկաստանի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել անվտանգության հարցերի՝ Ասփեն քաղաքում (Կոլորադոյի նահանգ) տեղի ունեցող ամենամյա համաժողովում: Այս մասին հայտնում է TACC-ը։ «Հնդկաստանն աշխարհում խոշոր գնորդ է և S-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռների խոշոր սեփականատեր՝ ԱՄՆ-ից բացի»,- նշել է Դևիդսոնը՝ ընդգծելով…
Խաչատուրյան քույրերի ցուցմունքները կարող են կեղծված լինել․ փաստաբան
Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը հայտնել է, որ քույրերի ցուցմունքները՝ իրենց հոր սպանության գործով, կարող են կեղծված լինել հարցաքննության ժամանակ: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Նշվում է, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան և պահանջում է, որ քույրերի նախնական ցուցմունքները, որոնք տրվել էին 2018 թվականի հուլիսի 28 և 29-ին, ենթարկվեն փորձաքննության: Ըստ…
Ժան Պոլ Բելմոնդոն և Կլաուդիա Կարդինալեն պարգևատրվել են Պատվո լեգեոնի շքանշանով
Դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, տիեզերագնաց Թոմ Փեսքն ու կոմպոզիտոր Ժան Միշել Ժարն արժանացել են Ֆրանսիայի գլխավոր պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանին: Այս մասին հաղորդում է TACC-ը: Պարգևատրվածների ցուցակները հրապարակվել են կիրակի Journal Officiel պաշտոնական բանբերում: Ընդամենը տարբեր աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 423 մարդ: Համաձայն մշակույթի նախարարության ներկայացրած ցուցակի՝ Ժան Պոլ Բելմոնդոն և դերասանուհի…
Ինդոնեզիայում 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
TACC գործակալության փոխանցմամբ՝ Ինդոնեզիայում 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը շուրջ 100 000 բնակչություն ունեցող Տերնատե քաղաքից 193 կմ հարավ է ընկած։ Օջախը գտնվում է 80 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն չեն ստացվել:
Ուկրաինան պատմության մեջ առաջին անգամ նավթ է ստացել ԱՄՆ-ից․ TACC
Ուկրաինան պատմության մեջ առաջին անգամ նավթի չափաբաժին է ստացել ԱՄՆ-ից: Այս մասին հայտնում է TACC-ը։ Ամերիկյան նավթի բեռնաթափումն տեղի է ունենում Օդեսայի նավահանգստում։ «Նավահանգստում կանգ է առել Wisdom Venture տանկերը, որը ԱՄՆ-ից 75 հազար տոննա նավթ է բերել»,-ասել է նավահանգստի ներկայացուցիչը։ Հաղորդվում է, որ նավթի հաջորդ չափաբաժինը կարող է ԱՄՆ-ից Ուկրաինա ներկրվել արդեն օգոստոսին։
Չեխիան փակել է իր օդանավակայանները ռուսական մի քանի ավիաընկերությունների համար
Չեխիայի ավիացիայի պատասխանատուները չեղյալ են հայտարարել Մոսկվայի և Պրահայի միջև թռիչքների իրականացման թույլտվությունը: Որոշումը վորաբերում է ռուսական երեք ավիաընկերությունների: Դեպի Չեխիա չվերթների չեղարկման մասին հաղորդել են Аэрофлот, Победа և Уральские авиалинии ավիաընկերությունները: Интерфакс-ը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրին, հաղորդել է, որ արգելքի պատճառ է դարձել Պրահայում դժգոհությունը «չեխական ազգային փոխադրողի համար տրանսսիբիրյան երթուղիների պայմաններից»: Չեխական կողմից մտցված…
Չինաստանը ԱՀԿ բարեփոխման կառուցողական քայլերի հույս ունի
Չինաստանի իշխանությունները մի շարք երկրների կառուցողական քայլերի հույս ունեն Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման և բաց գլոբալ տնտեսության ամրապնդման հացում Քսանյակի խմբի (G20)՝ Օսակայում կայանալիք գագաթաժողովում, հանուն աշխարհում սաստկացող հովանավորչության դեմ պայքարի։ Այս մասին ասել է Չինաստանի առևտրի փոխնախարար Վան Շոուվենը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Գլոբալ տնտեսությունը ստիպված է պատասխաններ փնտրել մի ամբողջ շարք մարտահրավերների…







