TASS

  • Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

    Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Մակրոնն իր գոհունակությունն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ ու նշել Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության մասին։ Ֆրանսիայի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել, որ ԼՂ-ում հակամարտող բոլոր կողմերը իրադրության երկարաժամկետ…

  • Բորելը կարևորել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պաշտպանությունը

    Բորելը կարևորել է ԼՂ-ում մշակութային ժառանգության պաշտպանությունը

    Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Դրա ընթացքում Բորելը կարևորել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Բորելը ընդգծել է խաղաղության հաստատման կարևորությունը։ Նա կարևորել է նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանումը։

  • Ռուս խաղաղապահներով օդանավերն ուղևորում են Արցախ

    Ռուս խաղաղապահներով օդանավերն ուղևորում են Արցախ

    Ռուս խաղաղապահներով արդեն 9 օդանավ ուղևորվել է դեպի խնդիրների կատարման գոտի։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Օդանավերը թռիչքը սկսել են Ուլյանովսկ օդանավակայանից։ Դրանցում ոչ միայն բուն խաղաղապահներն են, այլ նաև ավտոտեխնիկա, զրահամեքենաներ և նյութական միջոցներ։

  • ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն կունենա ԼՂ-ում իրավիճակի կայունացման հարցում․ TASS

    ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն կունենա ԼՂ-ում իրավիճակի կայունացման հարցում․ TASS

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվ մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացման գործում։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին ՌԴ ՊՆ-ից հայտնել են լրագրողներին։ Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ հարցով տարբեր երկրների իր գործընկերների հետ բանակցություններ է վարել։ Ռազմական կառույցից նշել են, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը ԼՂ-ում ռազմագործողությունների դադարեցումն ու հակամարտող կողմերի…

  • Թրամփն անդրադարձել է Պուտինի, Ցզինպինի, Ընի ու Բայդենի մտավոր ունակություններին

    Թրամփն անդրադարձել է Պուտինի, Ցզինպինի, Ընի ու Բայդենի մտավոր ունակություններին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ռուսաստանի, Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Կիմ Չեն Ընի ու ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի մտավոր ունակությունների մասին։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ ըստ Թրամփի՝ Պուտինի, Ցզինպինի ու Ընի դեպքում վերջիններիս ինտելեկտն աշխատում է հարյուր տոկոսով։ Իսկ Բայդենի պարագայում Թրամփը նշել…

  • Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

    Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Մակրոնն իր անհանգստություն է հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվող մարտերի առիթով ու կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային գործընթացին։

  • Մակրոնը ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին նախատեսում է զրուցել Պուտինի ու Թրամփի հետ

    Մակրոնը ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին նախատեսում է զրուցել Պուտինի ու Թրամփի հետ

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Մակրոնը նաև անհանգստացած է Թուրքիայի ռազմատենչ արտահայտություններով, ըստ որոնց՝ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել ցանկացած օգնություն։

  • Չինաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեստավորումները

    Չինաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեստավորումները

    Չինաստանում մեկնարկել է կորոնավիրուսի պատվաստանյութի թեստավորումներները։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ պատվաստանյութն արդեն ստուգվել է կապիկների և այլ կենդանիների վրա ու կողմնակի ծանր էֆեկտներ չեն նկատվել։ Ըստ աղբյուրի՝ իշխանությունները արդեն հավանություն են տվել այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին։ Նշվում է նաև, որ պատվաստանյութը ստեղծվել է միջատների բջիջների հիմքի վրա։

  • Նավալնին ժամեր անց կլինի գերմանական կլինիկայում

    Նավալնին ժամեր անց կլինի գերմանական կլինիկայում

    Ռուս ընդդիմադիր քաղաքական գործի Ալեքսեյ Նավալնուն, ի վերջո, թույլ տվեցին Օմսկից ինքնաթիռով տեղափոխել Գերմանիա։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ ինքնաթիռը շուտով վայրէջք կկատարի Բեռլինում ու ժամեր անց Նավալնին կլինի Charite կլինիկայում և այնտեղ կշարունակի բուժումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկը թույլ չէր տվել տեղափոխել քաղաքական գործչին՝…

  • Պակիստանի նահանգներից մեկում ուժեղ տեղումներ են․ կա 17 զոհ

    Պակիստանի նահանգներից մեկում ուժեղ տեղումներ են․ կա 17 զոհ

    Պատկիստանի Փենջաբ նահանգում ուժեղ տեղումները դարձել են համատարած հեղեղումների պատճառ, հայտնում է TASS գործակալությունը։ Նշվում է, որ գրանցվել են սողանքներ ու եղել են բազմաթիվ փլուզումներ։ Ըստ աղբյուրի՝ հեղեղումների հետևանքով մինչ այս զոհվել է 17 անձ, կան բազմաթիվ տուժածներ, ինչպես նաև անհետ կորածներ։ Նշվում է, որ կանխատեսումների համաձայն՝ տեղումներն առաջիկա շաբաթվա ընթացքում դեռևս կշարունակվեն։

  • Աբեն երդվել է, որ Ճապոնիան այլևս երբեք չի մասնակցի պատերազմների

    Աբեն երդվել է, որ Ճապոնիան այլևս երբեք չի մասնակցի պատերազմների

    Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան այլևս երբեք չի մասնակցի պատերազմների։ TASS-ի հաղորդմամբ՝ Աբեն այս մասին ասել է կապիտուլյացիայի 75-ամյակին։ Աբեն նշել է, որ իրենք շարունակելու են հավատարին մնալ երդմանը և չեն մասնակցելու պատերազմների։ Վարչապետի խոսքով՝ Ճապոնիան շարուկանում է համագործակցել միջազգային հանրության հետ, ու այդպիսով՝ լուծել ամենատարբեր խնդիրներ։

  • Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները

    Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները

    Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ դրանց՝ ընտրություններում հաղթում է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ձայների 64,49 տոկոսով, իսկ երկրորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է՝ 14,92 տոկոսով։ Այս մասին հաղորդում է TASS-ը։ Հիշեցնենք, որ նախապես ասվում էր, որ Լուկաշենկոն հավաքել է 80 տոկոսից ավելի։ Հիշեցնենք նաև, որ Բելառուսում չեն դադարում բողոքի ակցիաները, որով ցուցարարները…

  • Պայթյուն՝ Բանգալդեշի ոստիկանական տեղամասի տարածքում

    Պայթյուն՝ Բանգալդեշի ոստիկանական տեղամասի տարածքում

    Հուլիսի 28-ի գիշերը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ոստիկանները ձերբակալել են երեք ահաբեկիչների։ Նրաց մոտ եղել են պայթուցիկ սարքեր, որոնք փորձել են վնասերձել իրապահները, բայց տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական տեղամասի տարածքում ու դրա հետևանքով վիրավորվել է անվազն 5 մարդ․ նրանցից 4-ը ոստիկաններ են։ Ըստ աղբյուրի՝ վիրավորները…

  • Վրաստանում մայիսի 22-ից կհանվի պարետային ժամը

    Վրաստանում մայիսի 22-ից կհանվի պարետային ժամը

    Վրաստանում մարտի 21-ից մտցված արտակարգ դրության ռեժիմը ավարտվելու է մայիսի 22-ին։ Դրա ավարտից հետո կհանվի նաև պարետային ժամը։ Այս մասին որոշում է ընդունվել Վրաստանի կառավարությունում, հայտնում է TASS գործակալությունը։ Երկրի վարչապետ Գեորգի Գախարիան նշել է, որ պետք է աստիճանաբար, զգույշ և մտածված վերադառնալ բնականոն կյանքին։ Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը ու, հետևաբար,…