TASS
Աշխարհում քովիդի դեմ պատվաստումների թիվը հատեց 9 միլիարդի շեմը
Աշխարհում այս պահի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 9 միլիարդից ավել պատվաստում։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, սակայն, որ հնարավոր չէ ասել, թե կոնկրետ քանի բնակիչ է կոնկրետ պատվաստման բոլոր դեղաչափերը ստացել, իսկ քանիսը՝ ոչ, որովհետև շատ երկրներ չեն հայտնում նման տվյալներ։ Ըստ աղբյուրի՝ պատվաստումների կեսից ավելին՝ 4,67 միլիարդը, բաժին է ընկնում 3…
Գերիներին վերադարձնելը խաղաղապահների պարտքն է․ Մուրադով
Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի բոլոր գերիները վերադարձված են, բայց հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը շարունակվում է։ Մուրադովի խոսքերը հաղորդում է TASS-ը։ Խաղաղապահների հրամանատարի խոսքով՝ գերիների վերադարձի մասով դրական ըմբռնում կա։ Նա նշել է, որ այդ հարցը պետք է վերջնականապես փակվի։ Նրա խոսքով՝ գերիների վերադարձը խաղաղապահների պարտքն…
Հրաբխի ժայթքման հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 13-ի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ակտիվացել է ինդոնեզական Սեմերու հրաբուխը, որի հետևանքով արդեն իսկ հայտնի է 13 զոհերի մասին։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ նախօրեին ակտիվացած հրաբխի հետևանքով Ճավա կղզու մի շարք տներ հայտնվել են ավազի, մոխրի ու ծխի ճիրաններում։ Տեղի բնակիչների հավաստմամբ՝ ահազանգման համակարգը չի գործել ու մարդիկ չեն հասցրել լքել իրենց տները։ Ըստ աղբյուրի՝ շաբաթ…
Ռիհաննան՝ Բարբադոսի ազգային հերոս
Հայտնի երգչուհի Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս։ Բանն այն է, որ նա ծագմամբ հենց Բարբադոսից է։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ Ռիհաննային ազգային հերոսի կոչում շնորհելու մասին հայտարարվել է այսօր, երբ Բարբադոսը պաշտոնապես դուրս եկավ Մեծ Բրիտանիայի ենթակայությունից ու դարձավ Հանրապետություն։ Հիշեցնենք, որ այսօր ընտրվեց նաև Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը։
Մեխիկոյում ավտոբուսը բախվել է բնակելի շենքի պատին․ կա 20-ից ավել զոհ
Մեխիկոյում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ուրբաթ օրը վթարի ենթարկվել՝ բախվելով բնակելի շենքի պատին։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ ողբերգական վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 27-ը շարունակում են մնալ հոսպիտալացված։ Ըստ աղբյուրի՝ նախնականով՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի արգելակների խափանման արդյունքում։
Բուլղարիայում ընտրությունների 2-րդ փուլում հաղթում է գործող նախագահը
Բուլղարիայում ավարտվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ձայների հաշվարկը։ Ընտրությունները կայացել են կիրակի։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որը այս փուլում հաղթում է երկրի գործող նախագահ Ռումեն Ռադևը, ով, ըստ 99 տոկոսից ավել ձայների հաշվարկի, հավաքել է ձայների 66,67 տոկոսը (1 532 412 մարդ)։ Իսկ նրա մրցակից Անաստաս Գերջիկովի օգտին քվեարկել է ընտրողների…
Գյուլենի մահվան լուրը կեղծ է․ աղբյուր
ԱՄՆ-ում ապաստան գտած թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, իրականում չի մահացել։ Այս մասին TASS-ին հայտնել է գյուլենական աղբյուրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Oda TV-ն տեղեկություն էր տարածել, որ Գյուլենին Փենսիլվանիայում թունավորել են։ Այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել ոչ Գյուլենի ստեղծած «Ոսկե սերունդ»…
Քանի դեռ չի լուծվել ԼՂ հարցը, ռուս խաղաղապահների գործոնը կարևոր է․ ԱԽ գրասենյակ
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից արձագանքել են՝ Արցախում գտնվող ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում է TASS-ը։ ԱԽ գրասենյակից ասել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անվտանգության առումով կայուն չէ։ Վերջերս տեղի ունեցած հրադադարի խախտման հետևանքով հայ քաղաքացիական անձ զոհվեց։ Այս համատեքստում նշվել է, որ ռուս խաղաղապահների գործոնը կարևոր ու նշանակալի կլինի այնքան ժամանակ, քանի…
Լիխաչովը կգա Հայաստան՝ քննարկելու նոր ատոմակայանի կառուցման հարցերը
Նոյեմբերի սկզբին նախատեսվում է «Ռոսատոմ» կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան։ Այս մասին TASS-ին ասել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նշվել է, որ այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման ու գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին հարցեր։ Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը նապատեսվում է երկարացնել մինչև 2036 թվականը։
Թաթարստանում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել․ կա 15 զոհ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թաթարստանի Մենզելինսկի շրջանում թեթև շարժիչով L-410 ինքնաթիռ է կործանվել, որում եղել է ընդհանուր 23 մարդ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ լուրը հաստատել են Արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռում եղած 23 հոգուց 21-ը պարաշյուտիստներ են եղել։ Այժմ հայտնի է, որ 15 մարդ զոհվել է, իսկ մյուս 8-ը վիրավոր են։ Նշվում է նաև,…
Ալիևն ու Պուտինը խոսել են ռուս-ադրբեջանական զարգացող հարաբերություններից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններից ու տարածաշրջանում իրավիճակից։ Ըստ աղբյուրի՝ նրանք ընդգծել են, որ ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները հաջող զարգանում են։ Կողմերը վստահություն են հայտնել, որ համագործակցությունը հետագայում կամրապնդվի։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։
Ռուսաստանը 2 հազար զինվորներով զորավարժություն է սկսում Ղրիմում
Ղրիմի թերակղզու արևելյան հատվածում ռուսական զինված ուժերը լայնածավալ զորավարժություն են սկսել։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ զորավարժությանը ներգրավված է շուրջ 2 հազար զինվորական ու 200 միավոր տեխնիկա։ Զորավարժությունը մեկնարկելու է այսօր ու ավարտվի սեպտեմբերի 30-ին։ Ըստ աղբյուրի՝ դրանց նպատակը պաշտպանական վարքագիծ իրականացնելն է ու կրակային վարժանքներ կատարելը։
Արգենտինայում ինքնաթիռի կործանման հետևանքով կան զոհեր
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ կործանման հետևանքով երկու մարդ է մահացել։ Ըստ աղբյուրի՝ նախնական վարկածով՝ ինքնաթիռը բարձրություն հավաքելու ժամանակ է ընկել։ Այժմ պարզվում են դեպքի հանգամանքները։
Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը կասեցվել է․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը կասեցրել է։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ ԱՀԿ-ն գործընթացը կասեցրել է, որովհետև պատվաստանյութն արտադրող գործարաններից մեկում արտադրության պահանջվող ձևի հետ անհապատասխանություն է հայտնաբերվել։ Այն կասեցվա է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ արտադրողները չեն շտկել խնդիրը։














