telegram
Կառավարությունը ՄԻՊ-ի աշխատակազմին հատկացրեց 2 միլիոն 661 հազար դրամ
Տավուշում մարզային ստորաբաժանման ստեղծմամբ պայմանավորված՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվեց 2 մլն 661 հազար 600 դրամ: Նախագծի իրականացմամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունները մարզի և հատկապես մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առավել հասանելի և մատչելի կդառնան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։
Ալիևան հայտնել է իր երազանքը Ղարաբաղի վերաբերյալ
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան պատմել է երազանքի մասին, որն ինքը ցանկանում է իրականություն դարձնել Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն։ «Մեր միակ երազանքը Ղարաբաղի շիկեստե լսելն է ղարաբաղյան հողում»,-գրել է նա Telegram-ի իր էջում։ Ղարաբաղի շիկեստեն ռիթմիկ ադրբեջանական մուղամներից մեկն է։
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով` 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։
Մարզերում կարկուտի և հրդեհի, ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հեկտար հող
Կառավարությունը հաստատեց Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ ✅ Հայաստանի Հանրապետության 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, ✅ Նախադրյալներ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, ✅ Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։ Այս…
Կառավարությունը «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի մաքսատուրքից ազատման հայտը բավարարեց
Կառավարությունը բավարարեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար ✅ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7,686,073,800 դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 64 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30-40 նոր…
Կառավարությունը «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տրամադրեց
Կառավարությունը որոշեց «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ընկերությունը զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։ ✅ Ներկայացված…
Կազմակերպվում է շրջայց ճանապարհներին ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով
ՀՀ կառավարության աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեպտեմբերի 25-ին կազմակերպում են շրջայց հանրապետության միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին (Մ3, Մ8, Մ16) ընթացող հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Շրջայցի քարտեզին կարելի է ծանոթանալ այստեղ։ Շրջայցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կհետևի ընթացող և ավարտված…
Աննախադեպ կիբերհարձակում է եղել iPhone-ների վրա
Google-ի անվտանգության մասնագետները հայտնաբերել են հաքերների աննախադեպ զանգվածային հարձակում iPhone-ների վրա: Հայտարարվում է, որ այս գործողությունը տևել է 2.5 տարի, մինչև այն կանխվել է Google-ի փորձագետների կողմից 2019 թվականի հունվարին: Այս մասին գրում է The Guardian-ը: Հարձակման համար հաքերներն օգտագործել են վիրուսով վարակված մի քանի կայքեր, որոնք վնասակար ծրագրեր են տարածել iPhone-ում՝ տվյալ կայքեր մուտքագրելուց…
Բոնդարչուկին և Միրոնովին կողոպտել են նկարահանումների ժամանակ
Առեղծվածային գողը առանց դժվարության տիրացել է Ֆյոդոր Բոնդարչուկի եւ Եվգենի Միրոնովի հեռախոսներին: Գողությունը տեցի է ունեցել Մոսկվայում՝ «Кино в деталях» ծրագրի նկարահանումների ընթացքում: Գողը կարողացել է հանգիստ անցել հրապարակել, ընդ որում այնքան բնական վարքագիծ դրսեւորել եւ աննկատ մնացել, որ ոչ ոք ուշադրություն չի դարձրել՝ նրան ընդունելով որպես ընդարձակ նկարահանման խմբի անդամ, որն աշխատում է հաղորդման…
Ուկրաինայի հինգ նախագահները առաջին անգամ լուսանկարվել են միասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ լուսանկարվել է երկրի չորս նախկին առաջնորդների հետ: Լուսանկարը իր Telegram ալիքում հրապարակել է լրագրող Սոնյա Կոշկինան: Բացի Զելենսկուց՝ լուսանկարում կարելի է տեսնել Վիկտոր Յուշչենկոյին, Լեոնիդ Կուչմային, Լեոնիդ Կրավչուկին և Պետրո Պորոշենկոյին: Միակ նախկին նախագահը, ով չի մասնակցել ֆոտոշարքին, Վիկտոր Յանուկովիչն է, որը գտնվում է Ռուսաստանում: Նախագահները հավաքվել էին՝ նշելու…
Արմեն Ջիգարխանյանին չեն վիրահատել. դերասանի ընկերը մանրամասներ է հայտնել
Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է հայտնել դերասանի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Սողոմոնյանը նշել է, որ Ջիգարխանյանն իրեն արդեն լավ է զգում: Սողոմոնյանը հայտնել է, որ վիրահատական միջամտություն չի կատարվել: Հաջորդ շաբաթ նա մտադիր է գնալ թատրոն՝ աշխատանքի: «Կրիտիկական ոչ մի բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նրան դուրս…
Կառավարությունը Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 միլիոն դրամ
Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 մլն դրամ զբոսաշրջային ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծման համար՝ ենթակառուցվածքների զարգացում և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացում: Նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, համաձայն որի կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղին, ինչպես նաև կսահմանվի մեքենաների…
Կառավարությունը սահմանեց տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները
Կառավարությունը սահմանեց Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները: Մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ մնացած ավտոմեքենաները կարող են ծառայել բացառապես տեսչական մարմինների գործառույթներից բխող պարտականությունները իրականացնելու համար։ Արդյունքում, տեսչական մարմինների ղեկավարների թվով 16 տեղակալներ…
Telegram-ի և WhatsApp-ի մեդիաֆայլերը կարող են կիբերհարձակումների պատճառ դառնալ
Symantec ընկերության տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետները պատմել են Media File Jacking տեսակի կիբերհարձակումների մասին, որոնք կարող են օգտագործվել հաքերների կողմից: Դրանք մասնավորապես Telegram-ի և WhatsApp-ի մեդիաֆայլերն են։ Այս մասին հաղորդում է Planet-Today-ը: «Android օպերացիոն համակարգի համար մեսենջերները պահպանում են մեդիաֆայլերն իրենց սեփական պահոցում, որը հասանելի է միայն հավելվածի միջոցով»,- ասում են մասնագետները: Տեսականորեն կարող են…














