telegram
Հայ դարպասապահը տեղափոխվել է Ռայո Վալեկանո
Հայազգի դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը համալրել է իսպանական «Ռայո Վալեկանոյի» շարքերը։ Այս մասին Telegram-ում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։ Հովհաննիսյանի նախորդ ակումբը «Լեգանեսն» էր։ Հայ ֆուտբոլիստը հանդես է գալու ակումբի 2-րդ թիմում։
Լիխտենշտեյնի դեմ խաղում մեր հավաքականում ամենաշատը վազել է Ադամյանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքը հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել, որի կենտրոնում մեր ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն է։ Պարզվում է, որ մարտի 25-ին Լիխտենշտեյնի դեմ կայացած խաղում Հայաստանի հավաքականում ամենաշատը վազել է հենց Ադամյանը՝ 10284 մետր։ Նշվում է, որ երկրորդն Անդրե Չալըշըրն է՝ 10175 մետրով, իսկ երրորդը՝ Կամո Հովհաննիսյանը՝ 10036 մետրով: ՀՖՖ-ն նշել է,…
Վբեյմար Անգուլոն նույնպես կմիանա Հայաստանի հավաքականին
Խոակին Կապառոսի կողմից հրապարակված հայտացուցակում ընդգրկված է 31 ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի ալիքից։ Բուժզննումից հետո պարզվել է, որ Վբեյմար Անգուլոն նույնպես պատրաստ է և կմիանա հավաքականին:
Mediaport-ի սրընթաց «կարիերան». ովքեր են կանգնած դրա հետևում․ FIP (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
FIP-ը գրում է․ «Վերջին շրջանում լրատվական կայքերում, սոցցանցերում հաճախ տարածվում են սենսացիոն, շոկային տեղեկություններ, որոնց աղբյուրը Mediaport տելեգրամյան ալիքն է։ Այս ալիքը թեև բացվել է ընդամենը ամիսներ առաջ, իսկ հիմնադիրները հայտնի չեն, այնտեղ հայտնվող տեղեկությունները ստեղծման իսկ օրից հայտնվում են ընդդիմադիր կեցվածք ունեցող մի շարք լրատվամիջոցների էջերում։ Հաշվի առնելով, որ այս ալիքից տարածվող լուրերը մեծ…
Քննարկվել է ուսհաստատություններում համաճարակի կանոնների պարզեցման հարցը
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ: Այս…
Կարոտել եմ քեզ, այ տղա․ Պիզելին շնորհավորել է Մխիթարյանին
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձն է։ Հենոն դարձավ 32 տարեկան։ Դրա առթիվ շնորհավորական տեսաուղերձ է հղել Մխիթարյանի նախկին թիմակից, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիս Մարկոս Պիզելին։ Տեսանյութը հրապարակվել ՀՖՖ-ի Telegram-յան ալիքում։
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների համար կտրվի ամանորյա աջակցություն
ՀՀ կառավարության Telegram-ի ալիքը գրում է․ «Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը։ Շահառու են հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով»։
Վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները ամսական 200 հազար դրամ աջակցություն կստանան
ՀՀ կառավարության Telegram-ի ալիքում գրված է․ «Կառավարությունը հաստատեց ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 200 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար»։
ՀՀ-ում գտնվող գործազուրկ արցախցիներին աջակցություն կցուցաբերվի
ՀՀ կառավարության Telegram-ի ալիքում գրված է․ «Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը: Շահառուների ամսական աշխատավարձը 100 հազար դրամ է»:
Միանվագ օգնություն՝ հրետակոծությունից ՀՀ քաղաքացիների կրած գույքի վնասների փոխհատուցման նպատակով
Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով, հայտնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Փոխհատուցումից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի…
Կառավարությունը պատերազմից տուժածների մասով աջակցության նոր ծրագիր ընդունեց
ՀՀ կառավարության Telegram-ի ալիքից տեղեկանում ենք, որ Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ 1. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ…
Telegram-ում նոր գործառույթ է ավելանում
Հայտարարվել է, որ Telegram հավելվածում շուտով կհայտնվի Ձայնային չաթ (Voice chat) կոչված գործառույթը։ Սրա շնորհիվ հրապարակային (public) խմբերի բաժանորդները կամ ադմինիստրատորները հնարավորություն կունենան ընդհանուր զանգ կատարելու։ Այն կունենա որոշակի պարամետրեր, օրինակ՝ որ տվյալ ձայնային չաթով կարող են շփվել միայն ադմինիստրատորները։ Նշվում է, որ Ձայնային չաթ գործառույթը դեռևս միայն Telegram 7.3-ի բետա տարբերակվում է, բայց կարճ…
Տելեգրամում վարչապետի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել․ Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, Տելեգրամ հավելվածում բացվել ու գործում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով օգտահաշիվ: Տեղեկացնում եմ, որ էջը կեղծ է և վարչապետը Տելեգրամում հաշիվ չունի»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5134483273243400&id=100000453356168
Google-ը ստեղծել է Մինսկի ցույցերի քարտեզը․ Telegram- ը միացրել է գրաքննության դեմ գործիքները
Google ընկերությունը ստեղծել է Մինսկում նախագահի ընտրությունից հետո սկսված բողոքի ցույցերի ինտերակտիվ քարտեզ: Քարտեզում ներկայացված են ցուցարարներին օգնության կետերը, մուտքի արգելափակմամբ մետրոյի կայարանները, ինչպես նաև այն վայրերը, ինչպես նաև փողոցները, որոնք արգելափակված են։ Twitter- ում մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ Telegram- ի մեսենջերը Բելառուսում մտցրել է գրաքննության դեմ գործիքներ: «Մենք միացրել ենք Բելառուսում գրաքննության…














