The Hollywood Reporter
Ֆորսաժ 10 ֆիլմի անվանումը բացահայտել է Վին Դիզելը
The Hollywood Reporter-ը գրում է, որ Դերասան Վին Դիզելը հայտնել է «Ֆորսաժ 10» ֆիլմի անունը և հայտարարել դրա արտադրության մեկնարկի մասին։ Իր սոցցանցում նախագծի դերասանն ու պրոդյուսերը հայտարարել է, որ ֆիլմը կոչվելու է «Fast X»: Դիզելը տեղադրել է նաև ֆիլմի տարբերանշանի լուսանկարը։ Ֆիլմի սյուժեի մասին քիչ բան է հայտնի, միայն խոսակցություններ կան, որ Ջեյսոն Մոմոան կմարմնավորի…
Քենդրիկ Լամարը նոր ալբոմ կթողարկի
The Hollywood Reporter-ը հայտնում է, որ Քենդրիկ Լամարի հինգերորդ ալբոմը՝ «Mr. Morale & The Big Steppers»-ը, կթողարկվի մայիսի 13-ին: Այն հինգ տարվա ընթացքում առաջին ալբոմն է: Ռեփերը, որը նաև pgLang-ի համահիմնադիրն է, Twitter-ում հայտնել է ալբոմի մասին՝ ի պատասխան փետրվարին օգտատերերից մեկի թվիթերյան գրառմանը, որտեղ ասվում էր. «Քենդրիկ Լամարը պաշտոնապես թոշակի է անցել»: Լամարը մեջբերել է…
Նոր թրիելլեր՝ Քրիստինե Ստյուարտի մասնակցությամբ
Քրիստեն Ստյուարտը նոր դեր ունի. դերասանուհին կնկարահանվի «Love Lies Bleeding» ռոմանտիկ թրիլլերում։ Աստղը հանդես կգա բոդիբիլդերի սիրուհու կերպարով։ Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, ֆիլմը կպատմի բոդիբիլդինգի աշխարհում մրցակցության և այն որակների մասին, որոնց մարզիկները պետք է տիրապետեն հաղթանակի համար։ Ֆիլմի Ռեժիսոր-սցենարիստն է Ռոուզ Գլասը:
Ջեյմս Դինին վերադարձնում են կինո․ The Hollywood Reporter
1995 թվականին զոհված դերասան Ջեյմս Դինի պատկերը վերստեղծելու են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ: Այս մասին, ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, ստացված թվային կրկնօրինակը «խաղալու է» «Փնտրելով Ջեքին» կինոնկարում: Magic City Films ստուդիան Ջեյմս Դինի պատկերն օգտագործելու իրավունքը ձեռք է բերել նրա ազգականներից: The Hollywood Reporter-ի տվյալներով, դերասանի իրական տարբերակն ստեղծելու վրա աշխատելու են Image Engine…
«Ջոկեր»-ի հասույթը անցել է 900 միլիոն դոլարի շեմը
«Ջոկեր» ֆիլմը նոյեմբերի 3-ի դրությամբ համաշխարհային վարձույթում արդեն 900 միլիոն դոլար է հավաքել: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը», որի գլխավոր դերում Հոակին Ֆենիքսն է, ֆիլմարտադրողների համար արժեցել է 60 միլիոն դոլար։ Կիրակի օրը ֆիլմի դրամարկղային հասույթն արդեն 934 միլիոնի է հասել, ընդ որում, ԱՄՆ-ում ֆիլմը…
NATO-ի ղեկավարը Netflix-ի որոշումը «խայտառակություն» է անվանել. The Hollywood Reporter
Netflix հոսքային ծառայությունը բախվեց սեփական բիզնես-մոդելի մարտահրավերին՝ հրաժարվելով Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի» նոր ֆիլմի՝ կինոթատրոններում մեծ ցուցադրությունից, ասաց նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ի կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիայի (NATO) ղեկավար Ջոն Ֆիթիանը։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter- ը: «Նրանք ցույց են տվել կինեմատոգրաֆիստներին, որ անգամ եթե դուք Մարտին Սկորսեզե եք, միևնույն է, Netflix-ի համագործակցությամբ կինոթատրոններում մեծ ցուցադրություն…
Disney-ը խոհարարական գիրք կթողարկի «Աստղային պատերազմներ»-ի բաղադրատոմսերով
Disney ընկերությունը Insight հրատարակչության հետ մեկտեղ խոհարարական գիրք կթողարկի «Աստղային պատերազմներ» ֆիլմից բաղադրատոմսերով։ Այս մասին տեղեկացրել է The Hollywood Reporter-ը: Խոհարարական հավաքածուն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 5-ին: Գիրքը կգրվի «Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը» ֆիլմի կերպարներից Սթրոնո Թագսի անունից: Նա Թակոդանա մոլորակում շեֆ-խոհարար է աշխատել ծովահենների թագուհի Մազ Կանատայի ամրոցում: Ըստ գրքի սյուժեի՝ Սթրոնո Թագսը ճանապարհորդել է…







