The verge

  • Internet Explorer-ը չի լինելու նոր Windows-ում

    Internet Explorer-ը չի լինելու նոր Windows-ում

    Բոլորիս քաջ հայտնի Internet Explorer բրաուզերը չի լինի Windows 11 ծրագրային ապահովումում ու սա կլինի Windows-ների պատմության մեջ առաջին անգամ։ Այս մասին հայտնում է The Verge-ն։ Նշվում է, որ սրա վերաբերյալ խոսել են Microsoft-ի ներկայացուցիչները։ Նրանք հաստատել են, որ սիրված բրաուզերը վերջնականապես անհետանալու է Windows-ից։ Նշվել է, որ Windows-ի նոր բրաուզերը կլինի Microsoft Edge-ն։

  • Apple-ի աշխատակիցները չեն ցանկանում գրանսենյակներ վերադառնալ

    Apple-ի աշխատակիցները չեն ցանկանում գրանսենյակներ վերադառնալ

    Apple ընկերության մի շարք աշխատակիցներ դժգոհ են, որ պետք է սեպտեմբերից կիսով չափ անցնեն գրասենյակային աշխատանքին։ Այս մասին հայտնում է The Verge-ն։ Նրանք նամակ են հղել ընկերության ղեկավար Թիմ Կուկին՝ հայտնելով, որ նրանք դեմ են այդ տարբերակին, չեն ցանկանում շաբաթվա 3 օրն այցելել գրասենյակ և ցանկանում են աշխատել հեռավար։ Նամակում ասվում է նաև, որ Apple-ի…

  • Apple-ը մտադիր է սեփական 5G անտենան գործածել նոր iPhone-ներում

    Apple-ը մտադիր է սեփական 5G անտենան գործածել նոր iPhone-ներում

    Այս տարվա աշնանը ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է ներկայացնել 5G կապով գործող iPhone սմարթոնի նոր մոդելները՝ համալրված Qualcomm ընկերության արտադրության X55 մոդեմով: Սակայն, ինչպես նշում է Verge-ը, Apple-ը պատրաստվում է զգալիորեն նվազեցնել Qualcomm-ից ունեցած կախվածությունը՝ փորձելով սեփական 5G անտենան ստեղծել: Այնուհանդերձ՝ ընկերությունը դեռևս վերջնական որոշումը չի կայացրել այս տարում ներկայացվելիք սմարթֆոններում նոր անտենան կիրառելու…

  • Twitter-ից կհեռացվեն ոչ ակտիվ օգտահաշիվները

    Twitter-ից կհեռացվեն ոչ ակտիվ օգտահաշիվները

    Twitter-ի վարչակազմը նախազգուշացումներ է ուղարկում այն օգտատերերին, որոնք ավելի քան 6 ամիս չեն օգտվել սոցիալական ցանցից: Ինչպես հաղորդում է The Verge-ը, այդ օգտահաշիվները կհեռացվեն, եթե դրանց տերերը հաշվեգրանցումից հետո չօգտվեն մինչև դեկտեմբերի 11-ը: Տեղեկությունը հաստատել է Twitter-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը հիշեցրել է սոցցանցի կանոնները, որ վերաբերում են ոչ ակտիվ օգտահաշիվներին: «Մենք ակտիվորեն դիմում ենք այն…

  • Գիտնականները ռոբոտացված շորտեր են ստեղծել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Գիտնականները ռոբոտացված շորտեր են ստեղծել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հարվարդի համալսարանի հետազոտողները ռոբոտացված շորտեր են ստեղծել, որոնք պետք է հեշտացնեն վազքն ու քայլելը: Ըստ էության, համակարգն իրենից էկզոկմախք և շարժիչ է ներկայացնում՝ 5 կգ-ից պակաս քաշով, որը ներկառուցված է ճկուն շորտերին՝ մեջքի ստորին հատվածքում, հայտնում է The Verge-ն: Համակարգը կոչված է օգնելու բոլոր նրանց, ովքեր շատ են քայլում՝ փրկարարներ, զինվորականներ, ինչպես նաև արշավային տուրիզմի…

  • Amazon-ը գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել

    Amazon-ը գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել

    Amazon ընկերությունն իր Echo խելացի սյունակների և Alexa ձայնային ասիստենտի օգտարերերին աշխատակիցների կողմից իրենց հաղորդագրությունների գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել: Այս մասին հայտնել է The Verge պորտալը: Պորտալի տվյալներով՝ Amazon-ի աշխատակիցներին աուդիոֆայլերի հաղորդումն արգելելու համար օգտատերերը պետք է իրենք անջատեն այդ գործառույթը սյունակի կամ սմարթֆոնի կարգավորումներում: Նախկինում դա անելը հնարավոր չէր: «Մենք ամենայն լրջությամբ…