the wall street journal
Պրիգոժինի սպանությունը կազմակերպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը․ The Wall Street Journal
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժնի սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պարուշևը։ Այս մասին պնդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների անանուն աղբյուրներին։ Պատրուշևը, ինչպես գրում է հրատարակությունը, դեռ 2022 թվականի ամռանն է սկսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացնել Պրիգոժինի ազդեցության աճի սպառնալիքի մասին։…
Թալիբներին արգելվել է սելֆի անել ու սպիտակ շապիկ հագնել
«Թալիբանի» շարքային զինյալների վարքագիծը դուր չի եկել շարժման բարձրաստիճան ղեկավարությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ թալիբները ժամանցային լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են Աֆղանստանի ՊՆ նոր ղեկավար Մավլավի Յակուբի ձեռքի տակ, ով զայրացել է դրանցից ու արգելել թալիբներին այսուհետ սելֆիներ անել և կրել սպիտակ շապիկ։ Նա ասել է, որ սելֆին…
ԱՀԿ-ն վերսկսում է քովիդի ծագման աղբյուրի մասով հետաքննությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսում է հետաքննությունը՝ պարզելու համար, թե COVID-19 վիրուսը ինչ աղբյուրից կամ աղբյուրներից է ծագել Չինաստանում և այլ երկրներում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ մոտ 20 հոգանոց թիմ է կազմվելու, որում ընդգրկվելու են առողջապահական ոլորտից տարբեր փորձագետներ։ Նրանց խնդիրն է լինելու նոր ապացույցներ գտնելը քովիդի ծագման աղբյուրի…
Նյու Յորքում ոսկու պաշարները ռեկորդային ծավալների են հասել
Նյու Յորքի Comex բորսայի կողմից հաստատված ոսկու պաշարները հասել են ռեկորդային ծավալի՝ 29,7 մլն տրոյական ունցիայի: Հայտնի է, որ ոսկու համարյա երեք քառորդը, որը կշռում է ինչպես լրիվ բեռնված 9 հատ Boeing 737-700 ինքնաթիռ, Նյու Յորք է բերվել վերջին երեք ամսում: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված քաոս է առաջացել թանկարժեք մետաղի շուկայում, որն էլ հանգեցրել է նման…
Disney ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
Բոբ Չապեկը դարձել է The Walt Disney Company ընկերության նոր գլխավոր տնօրեն։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։ Նշենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Այգերը: Այգերը, որը ընկերության ղեկավարն էր 2005 թվականից, կշարունակի աշխատել այնտեց մինչև 2021 թվականի դեկտեմբերի ավարտը և պատասխանատու կլինի Disney-ի ստեղծագործական ստորաբաժանումների համար: Այգերն իր խոսքում նշել…
Բլումբերգը մտադիր է ամսական 2500 դոլար վճարել սոցցանցերում իր գովազդի համար. WSJ
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը պատրաստ է սոցցանցերի օգտատերերին ամսական 2500 դոլար վճարել, որ իրեն գովազդեն ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Ինչպես հայտնել է The Wall Street Journal թերթը, սկզբնական փուլում նման ծառայություններ միլիարդատիրոջը կտրամադրեն Կալիֆոռնիա նահանգից շուրջ 500 մարդ: Պարբերականի փոխանցմամբ՝ աշխատանք փնտրողներից պահանջվում է ամեն օր սոցցանցերի էջերում հօգուտ Բլումբերգի հրապարակումներ անել, ինչպես…
Apple-ը ֆիլմերը սթրիմինգային ծառայությունում տեղադրելուց առաջ կցուցադրի կինոթատրոններում
Apple-ն իր ֆիլմերը սթրիմինգային ծառայությունում տեղադրելուց առաջ կցուցադրի կինոթատրոններում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը։ Ինչպես հայտնել են պարբերականին՝ այդպիսով ընկերությունը մտադիր է ներգրավել հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների և խուսափել Հոլիվուդի հետ տարաձայնություններից, որոնք առաջացել են Netflix-ի մոտ: Apple-ի ռազմավարությունն ավելի նման է Amazon-ի ռազմավարությանը, որն իր «Մանչեսթրը ծովի մոտ» ֆիլմը 3…
Թրամփը Զելենսկուն խնդրել է օգնել Բայդենի որդու հետաքննության գործում․ The Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ութ անգամ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն օգնել գալիք ընտրություններում իր հիմնական հակառակորդ Ջո Բայդենի որդու դեմ գործի հետաքննությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն աշխատել իր փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ։ Բացի դրանից՝ նա Ուկրաինայի առաջնորդին համագործակցության համար ցանկացած օգնություն է…
ԱՄՆ-ն մտադիր չէ ուղիղ ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, բայց կաջակցի Սաուդյան Արաբիային այդ հարցում․ The Wall Street Journal
ԱՄՆ-ի վարչակազմը պլանավորում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ստեղծել միջազգային կոալիցիա: Այս մասին գրել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից։ Նորաստեղծ կոալիցիան պետք է միջոցներ ձեռնարկի Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը նրա մեղսակցության համար: Ինչպես փոխանցել են աղբյուրները, Թրամփը դեմ…
Իմ սիրելի բռնապետ․ Թրամփը՝ եգիպտոսի նախագահի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում G7-ի գագաթաժողովի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդուլա Ֆաթահ Խալիլ աս-Սիսիին անվանել է իր սիրելի բռնապետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Ինչպես նշում է պարբերականը, դա տեղի է ունեցել Hotel du Palais հյուրանոցի սրահներից մեկում, որտեղ Թրամփը սպասում էր Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը։ «Որտե՞ղ է իմ սիրելի բռնապետը»,-ասել է…
ԵՄ-ում աջակցում են Մակրոնի առաջարկին՝ Իրանին թույլ տալ վաճառել նավթի մի մասը
Եվրամիության երկրների դիվանագետներն աջակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ Իրանին թույլ տալ վաճառել նավթի որոշ ծավալներ մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Պարբերականը նշում է, թե խոսքն այն ծրագրի մասին է, որը Բիարիցում տեղի ունեցած G7 գագաթնաժողովի ժամանակ Մակրոնը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:…
Facebook-ը լրատվական ագրեգատորի համար լրագրողներ է փնտրում
Facebook-ը News Tab լրատվական ագրեգատորի վրա աշխատելու համար խմբագիրների թիմ է հավաքում: Տեղեկացնում է The New York Times թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը: Թերթը նշում է, որ սոցցանցը մտադիր է տարբեր ԶԼՄ-ներից փորձառու լրագրողների վարձել, իսկ հաստիքների մասին կհրապարակի արդեն այսօր: Ընկերության ղեկավար Քեմփբելլ Բրաունը նշում է, որ News Tab-ը կներկայացնի օգտատերերի համար անհատական մոտեցում: Անցած…
Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Նա արդեն քննարկել է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, և նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում է տվել՝ կատարելու նախագծի իրավական փորձաքննություն: Ինչպես հայտնում են հրատարակության աղբյուրները, մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի պլանին, սական Սպիտակ…
Հայտնի են Boeing 737 MAX-ի թռիչքների վերականգնման ժամկետների մասին
Boeing 737 MAX-ի շահագործումը կվերականգնվի 2020 թվականի սկզբից ոչ շուտ այն պատճառով, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) Եվրոպայի երկրների ավիակարգավորողների պնդմամբ այս օդանավերի հավաստագրման ընթացակարգը համալրել է նոր թեստերով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Պարբերականի տեղեկություններով՝ ԴԱՎ-ն որոշել է չսահմանափակվել այս շարքի օդանավերի «Մանևրայնության բնութագրերի բարելավման համակարգի» խափանումների պատճառների վերացմամբ: Որոշվել…
Էրդողանը կրեց իր քաղաքական կարիերայի ամենամեծ պարտությունը․ New York Times
Ամերիկյան մամուլը լայնորեն արձագանքել է Թուրքիայում հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին, հայտնում է Ermenihaber-ը։ Հրապարակումներում մասնավորապես շեշտվել է այն հանգամանքը, որ վերընտրության արդյունքում ձայների տարբերությունն անհամեմատ ավելի է մեծացել։ «The Wall Street Journal»-ը նշել է, որ այս արդյունքը ըստ էության ավելի ակներև դարձրեց իշխող քաղաքական ուժի ներկուսակցական խնդիրները։ Մեկ այլ հեղինակակավոր պարբերականի՝…















