fbpx
Աշխարհ
01:00 22/09/2019

Թրամփը Զելենսկուն խնդրել է օգնել Բայդենի որդու հետաքննության գործում․ The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ութ անգամ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն օգնել գալիք ընտրություններում իր հիմնական հակառակորդ Ջո Բայդենի որդու դեմ գործի հետաքննությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն աշխատել իր փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ։ Բացի դրանից՝ նա Ուկրաինայի առաջնորդին համագործակցության համար ցանկացած օգնություն է առաջարկել։

Նշվում է նաև, որ Ջուլիանին մի քանի անգամ հանդիպել է Ուկրաինայի կառավարության անդամների հետ։

Ըստ պարբերականի տվյալների Սպիտակ տունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ