Toyota
Toyota-ն ներկայացրել է Sequoia ամենագնացի նոր սերնդի ներկայացուցիչներին
Motor.ru-ի հաղորդմամբ՝ Ճապոնական Toyota ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Sequoia ամենագնացի նոր սերնդի ներկայացուցիչներին: Նշվում է, որ նորույթի կապոտի տակ տեղադրված է i-Force Max հիբրիդային համակարգը, որը ներառում է 3,5 լիտր, V6 տուրբոշարժիչը, 10-աստիճան ավտոմատ համակարգը և դրանց միջև տեղակայված էլեկտրաշարժիչը: Ուժային համակարգի զարգացրած ընդհանուր հզորությունը կազմում է 443 ձիաուժ և 790 ն/մ պտտող պահ: Մեքենան…
Շվարցենեգերը վթարի է ենթարկվել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հոլիվուդյան աստղ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով ու դրաձել ավտովթարի մասնակից։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Նշվում է, որ դերասանի սև Jeep-ը բախվել է կարմիր Toyota-ին։ Ըստ աղբյուրի՝ Շվվարցենեգերը չի վնասվել վթարի արդյունքում, բայց մյուս մեքենայի կին վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Toyota-ն պատմության մեջ առաջին անգամ 2021թ․-ին առաջին տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ում
Toyota Motor Corp.-ը պատմության մեջ առաջին անգամ 2021 թվականին առաջին տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ում ավտոմոբիլների վաճառքների գծով՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակցից՝ General Motors Co.-ից: Toyota-ն վաճառքները Միացյալ Նահանգներում մոտավորապես 10 տոկոսով ավելացրել Է 2020 թվականի համեմատությամբ՝ հասցնելով 2,3 միլիոն ավտոմեքենայի: Մինչդեռ GM-ի վաճառքները անկում են արձանագրել գրեթե 13 տոկոսով եւ կազմել 2,2 միլիոն ավտոմեքենա:…
Toyota-ն հայտարարեց էլեկտրոմոբիլների արտադրություն սկսելու մասին
Ճապոնական Toyota ընկերությունը հայտարարել է, որ սկսում է արտադրել նաև էլեկտրոմոբիլներ։ Այս մասին ասվում է ընկերության կայքում։ Նշվում է, որ Toyota-ն մինչև 2025 թվականը էլեկտոմոբիլների 15 մոդելից բաղկացած շարք է ստեղծելու։ Այդ շարքից առաջինը bZ4X մոդելն է, որի վաճառքը նախատեսվում է սկսել 2022 թվականից։ Ըստ աղբյուրի՝ վերոնշված մոդելը մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել 500 կիլոմետր ճանապարհ,…
Արևամարտկոցների օգտագործում ավտոմոբիլներում․ Toyota-ն նոր ծրագրեր ունի
Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնը մտադրվել Է ապագայում սկսել բարձրտեխնոլոգիական արևամարտկոցների և դրանց հիման վրա համակարգերի օգտագործումն իր ավտոմոբիլներում: Այս մասին հայտնել է ընկերությունը։ Ըստ աղբյուրի՝ կլինի նորագույն համակարգերի մշակում, որոնք հեռանկարում կարելի լինի օգտագործել ավտոմոբիլներում: Կլինի Էներգիայի արտադրման արդյունավետության բարձրացումը՝ դրանց հիման վրա կնվազի այդ մարտկոցների և համակարգերի ստեղծման արժեքը։
Երևան-Սևան ճանապարհին Toyota-ն բախվել է Zil-ին․ կա զոհ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ու կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Անհետ կորել է 15-ամյա աղջնակ (ՏԵՍԱՆՅՈւԹ) Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է,…
TOYOTA ընկերության աշխատակիցը այսօրվա հանրահավաքին չմասնակցելու համար հեռացվել է աշխատանքից
Գայանե Հովհաննիսյանը Facebook-ում հայտնել է, որ իր ամուսինը` Գոռ Մելիքբեկյանը, այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում, հեռացվել է աշխատանքից: «Այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում,ամուսինս հեռացվեց աշխատանքից»,-գրել է նա: Azat TV մեդիանախաձեռնության հետ զրույցում Գայանե Հովհաննիսյանը հայտնեց, որ ամուսինը աշխատում է Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչությունում: Նա նաև հավելեց, որ աշխատաքից հեռացվել են 6 աշխատողներ: Նշենք, որ ըստ…
Toyota-ն ԱՄՆ-ից մոտ 700 հազար ավտոմեքենա է հետ կանչում
Toyota ընկերությունը ԱՄՆ-ից հետ է կանչում Toyota և Lexus մակնիշների մոտ 700 հազար ավտոմեքենա: Պատճառը վառելիքի պոմպերի անսարքությունն է։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Ընկերությունն իր հայտարարությունում տեղեկացնում է, որ պոմպերը կարող են խափանվել և հանգեցնել շարժիչների վնասվելուն։ «Եթե խափանումը տեղի ունենա արագ ընթացքի ժամանակ, դա կարող է բարձրացնել վթարի հավանականությունը»,-նշվում է ընկերության հաղորդագրությունում։ Ընկերությունից…
Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոնը վթարի է ենթարկվել Դաքարի մրցարշավում
Սաուդյան Արաբիայում ընթանում է Դաքար-2020-ը: Մրցարշավին առաջին անգամ մասնակցում է նաև Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն: Իսպանացին Toyota-ի ղեկին վթարի է ենթարկվել: 38-ամյա ավտոարշավորդը վնասվածք չի ստացել, սակայն մրցումային մոտ 1 ժամ է կորցրել: Ընդհանուր հաշվարկում Ալոնսոն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Ճապոնիայում նոր ավտոսալոն է բացվել
Տոկիոյի Tokyo Motor Show ավտոսալոնը, որն այս տարի անցկացվում է 46-րդ անգամ, հոկտեմբերի 23-ին բացվել է Big Sight ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում է քաղաքի նավահանգստային մասում: Ինչպես հայտնել են կազմակերպիչները, այս անգամ այստեղ ներկայացված են շուրջ 180 տարբեր ընկերություններ, ներառյալ ինչպես ավտոարտադրողները, այնպես էլ դետալների ու սարքավորումների մատակարարները: Առավել ընդգրկուն ստենդները ներկայացրել են ճապոնական առաջատար…
Toyota ընկերությունը նոր ավտոմեքենա է թողարկել
Toyota ընկերությունը գաղտնազերծել է Majesty անվանված նոր մինիվենը: Ավտոմեքենայի պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել Թաիլանդում: Նորույթը Toyota Hiace միկրոավտոբուսի շքեղ մոդիֆիկացիան է: Գնելու համար հասանելի կլինի Majesty ընդամենը 3 լրակազմ՝ Standard, Premium եւ Grande, փոխանցում է Autonews-ը: Ավտոմեքենան ունի ռադիատորի նոր քրոմապատ ճաղավանդակ, լուսադիոդային օպտիկա, շարժական դռներ եւ նոր բամփերներ: Toyota Majesty-ում կա 4 շարքով…
Volkswagen-ը ճանաչվել է մեքենաներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություն
Գերմանական ավտոարտադրող Volkswagen AG խումբը 2018 թվականի տվյալներով ճանաչվել է աշխարհում մեքենաներ արտադրող խոշորագույն ընկերություն: Ընկերությունն արդեն 3-րդ տարին է՝ զբաղեցնում է առաջին տեղը: Չորեքշաբթի ճապոնական Toyota ընկերությունը հայտնել էր, որ 2%-ով բարձրացել է վաճառքի շահույթը: Անցած տարի ընկերությունը վաճառել է 10,6 մլն ավտոմեքենա, այդ թվում՝ Daihatsu և Hino ավտոմեքենաներ: Ավելի վաղ Volkswagen-ը հաղորդել էր…











