fbpx
Աշխարհ

Ծովում փոթորկի պատճառով դադարեցվել են Ադրբեջանի ծովային հորատման աշխատանքները

Ադրբեջանում փոթորկոտ եղանակի պատճառով ծովից ափ է տարհանվել 700 նավթագործ, որոնք աշխատում են ծովային արդյունահանման մեջ: Այստեղ հիմնական աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին հաղորդում է Turan-ը՝ հղում անելով SOCAR պետական նավթային ընկերության մամուլի ծառայությանը:

Փոթորկոտ եղանակի պատճառով «Կասպարա» նավերին փոթորկի նախազգուշացում է ուղարկվել: Ճանապարհին գտնվող բոլոր նավերին հանձնարարվել է ուղղվել ապաստարան և սպասել փոթորկի դադարելուն: Մնացյալ նավերի ծով դուրս գալը կասեցվել է:

Կասպիցում ուժգին փոթորիկը սկսվել է օգոստոսի 5-ին ու կտևի մինչև 8-ը: Ապշերոնում և Կասպիցի ջրատարածքում քամու արագությունը կկազմի վայրկյանում 30-35 մետր, ծովի ալիքների բարձրությունը կկազմի մի քանի մետր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ