turkey
Թուրքիայի հրդեհների վնասի չափը նախնական տվյալով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է
Թուրքիայում մոլեգնոց հրդեհները շարունակում են երկրին մեծ ֆինանսական կորուստներ պատճառել։ Նախնական հաշվարկով՝ անտառային հրդեհների հասցրած վնասը գերազանցում է ավելի քան 35 մլրդ դոլարը: Թուրքիայի 31 նահանգում բռնկված 130 զանգվածային հրդեհներն ամենախոշորն են այդ երկրի պատմության մեջ: Թուրքիայի հրդեհների պատճառած վնասի չափը նախնական տվյալով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է։
Թողնում եմ թուրքիան պատմի այդ մասին․ Բայդենը՝ Էրդողանի հետ Հայոց ցեղասպանության քննարկման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երեկ կայացած հանդիպման վերաբերյալ՝ ասելով, որ թույլ կտա, որ թուրքերը պատմեն այդ մասին: Նա ասել է, որ երկար քննարկումներ են ունեցել «Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման կապակցությամբ: Ես կթողնեմ, որ թուրքերը պատմեն ձեզ այդ մասին»,-ասել է նա: Ե՛վ Բայդենը, և՛…
Բրյուսելում ավարտվել է Մակրոն-Էրդողան հանդիպումը
ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Հանդիպումը կայացել է դռնփակ ռեժիմով, այն տևել է 52 րոպե: Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ քննարկվելու են ֆրանս-թուրքական հարաբերությունների դրական և բացասական ասպեկտները: Այսօր սպասվում է նաև Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին տեղեկանում ենք dogruhaber.com.tr…
Թուրքիայում կորոնավիրուսի 1578 նոր դեպք է հաստատվել
Թուրքիայում այսօր` սեպտեմբերի 7-ին, կորոնավիրուսային հիվանդության 1578 նոր դեպք է հաստատվել, ևս 1013 մարդ առողջացել է: Հայտնի է, որ վերջին օրվա ընթացքում պանդեմիայի զոհ է դարձել 53 մարդ: Երկրում ընդհանուր 279,806 վարակման դեպք է հաստատվել, որոնցից 251,105-ը պաքինվել է, իսկ 6,673-ը` մահացել: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։
Թուրքիայի պայթուցիկների գործարանում պայթուն է տեղի ունեցել․ կա երկու զոհ և տասնյակ վիրավորներ
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Սաքարիա մարզի Հենդեկ քաղաքից դուրս գտնվող գործարանում, որտեղ այդ պահին առնվազն 150 աշխատող է եղել: Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ պայթյունին արձագանքել են 85 շտապօգնության մեքենա, երկու օդային շտապօգնություն և 11 փրկարարական ջոկատ։ Արդյունքում 73 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տվյալներով դեռ պարզ չէ, թե ինչից է առաջացել…





