VAR
Չեմ դադարում ծիծաղել․ Մոուրինյոյի պահվածքը զվարճացրել է երկրպագուներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում իր «տարօրինակ» պահվածքով զվարճացրել է երկրպագուներին։ Դրվագներից մեկում «Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը սիմուլյացիայի է դիմել ու փորձել 11-մետրանոց վաստակել, սակայն մրցավարը դիմել է VAR-ի օգնությանը ու չի նշանակել տուգանայինը։ Սա հարուցել է Մոուրինյոյի ծիծաղը ու նա ծիծաղելով նստել է պահեստայինների կողքին։ Սակայն հետո մարզչի օգնականը հիշել…
Էլ-կլասիկո․ Ռեալում ցանկանում են լսել Էրնանդեսի ու VAR-ի պատասխանատուի խոսակցությունները
Մադրիդի «Ռեալը» դժգոհ է մնացել Էլ-կլասիկոյում մրցավարության գործողություններից։ El Chiringuito-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը դիմել է Իսպանական արքայական ֆուտբոլային ֆեդերացիա (RFEF), որպեսզի ավելի մանրամասն ինֆորմացիա ստանա հանդիպման գլխավոր մրցավար Ալեսանդրո Էրնանդեսի որոշումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ «Ռեալում» ցանկանում են լսել Էրնանդեսի ու խաղում VAR-ի համար պատասխանատու Ռիկարդո Բենգոէչեայի խոսակցությունը, որոնք վերաբերվում են ակումբի պաշտպան Ռաֆայել Վարանի հետ կապված…
Ո՛չ մրցավարը, ո՛չ VAR-ը որոշեցին չնշանակել 11-մետրանոց․ Ռեալի հայտարարությունը
Մարդիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել՝ կապված երեկ կայացած Էլ-կլասիկոյի հետ։ «Վարանի մասնակցությամբ երկու վիճելի դրվագ է գրանցվել: Առաջին կեսում ֆրանսիացու նկատմամբ խախտումների համար կարելի էր երկու 11-մետրանոց նշանակել, բայց Ալեխանդրո Էրնանդեսը ոչ մեկը չնշանակեց: 17-րդ րոպեին Վարանն անկյունայինի խաղարկումից հետո փորձեց գլխով հարված կատարել, Կլեման Լանգլեն տուգանային հրապարակում հարվածեց նրա ազդրին, բայց ո՛չ մրցավարը և…
Ռեալը պետք է երկու 11 մետրանոց հարվածի իրավունք ստանար․ Ռամոս
Անհնար է պատկերացնել, որ VAR-ի պարագայում խախտումները չնկատվեցին։ Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է մրցավարի գործողությունները Էլ Կլասիկոյի շրջանակներում, որն ավարտվեց գոլազուրկ ոչ ոք՝ 0-0. «Ընդմիջմանը մենք դիտեցինք կրկնապատկերները և մրցավարը պարտավոր էր «Բարսելոնա»-ի դարպասին նշանակել երկու ակնհայտ 11 մետրանոց հարված, սակայն անհնար է պատկերացնել, որ VAR-ի պարագայում այսպիսի խախտումները չնկատվեցին»,-նշել է նա։ Ռամոսը…
Համակարգը չի կարող գործել 100 տոկոս ճշգրտությամբ․ Կլոպը՝ VAR համակարգի մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է VAR համակարգի աշխատանքին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ «VAR-ը կարող է ավելի լավ աշխատել։ Համակարգը չի կարող գործել 100 տոկոս ճշգրտությամբ, բայց կան բաներ, որոնք կարող են ավելի լավ աշխատել։ VAR-ը պետք է ավելի լավը դառնա հիմնականում խաղից դուրս վիճակների և ձեռքով խաղերի համատեքստում»,-նշել է Կլոպը:
VAR համակարգում բարելավումներ են սպասվում
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը նպատակ ունի փոխել VAR համակարգի օգտագործման մոտեցումը։ Հաջորդ շաբաթ ակումբների ներկայացուցիչները հանդիպում կունենան և կքննարկել VAR-ի աշխատանքի բարելավումը։ Տարբերակ կա, որով մարզիչներին իրավունք կտրվի վիդեոկրկնություն խնդրել, ինչպես տեղի է ունենում այլ մարզաձևերում, ինչպես օրինակ՝ վոլեյբոլում։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ՝ փոփոխությունները արմատական կլինեն, թե ոչ։
VAR համակարգը սպանում է խաղը․ Լինեկեր
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում անցկացված «Էվերթոն» – «Տոտենհեմ« (1-1) խաղից հետո ֆուտբոլային մասնագետ, նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերի Twitter-ի իր էջում գրել է․ «Սիրտս խառնում է VAR-ից: Այս համակարգը սպանում է խաղը իր ներկա տեսքով: Միշտ ժամանակ է պահանջվում ինչ-որ որոշում կայացնելու համար, դա շատ սխալ է: Եթե դա այդքան երկար է տևում, ապա…
Անհավանական է դարպասը գրավելու տեխնոլոգիան․ Միլները՝ VAR համակարգի մասին
Ես ընդհանրապես VAR համակարգի երկրպագուն չեմ։ Այս մասին ասել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները: «Ես ընդհանրապես դրա երկրպագուն չեմ: Գուցե պատճառը պարզապես հին դպրոցի մի մասը լինելն է, բայց իմ կարծիքով՝ դեռ շատ հակասություններ կան VAR-ի շուրջ: Ուղղակի անհավանական է դարպասը գրավելու տեխնոլոգիան․ ակնթարթային լուծում»,-ասել է Միլները։ Նրա խոսքով՝ շատ դժվար է օգտագործել VAR-ը, երբ…
Ընթացիկ մրցաշրջանում Ռունին երկրորդ կարմիր քարտն է ստացել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուեյն Ռունին, ով «Դի Սի Յունայթեդի» հարձակվողն է, հեռացվել է MLS-ի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում (1-2): Տեղեկացնենք, որ 33-ամյա անգլիացին 24-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել մրցակցի կիսապաշտպան Քրիստիան Կասերեսի դեմքին արմունկով հարվածելու համար, երբ անկյունային հարված է իրականցրել: Մրցավարը որոշում է կայացրել Ռունիին հեռացնել VAR համակարգից օգտվելուց հետո։ Նշենք,որ…
Դե Բրույնեն քննադատել է Ժեզուսի գոլի չեղարկումը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն քննադատել է «Տոտենհեմի» դեմ խաղի մրցավարների որոշումը, որով չեղարկվեց Գաբրիել Ժեզուսի գոլը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Հիշեցնենք, որ վերջին րոպեին խփված գոլը չեղարկվեց, քանի որ Էմերիկ Լապորտը փոխանցումը կատարել էր ձեռքով։ Որոշումը կայացվել էր VAR համակարգի օգնությամբ։ «Ձեռքով խաղի վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Երբ ես դիտեցի…
Փոխարինվելուց հետո Ագուերոն ու Գվարդիոլան վիճում են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ագուերոն մարզչի հանդեպ քամահրանքով՝ նստում է պահեստայինների շարքում: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խիստ դժգոհ էր «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 2-րդ տուրի խաղում փոխարինվելուց: Փոխարինվելուց հետո Ագուերոն ու Պեպ Գվարդիոլան վիճել են միմյանց հետ։ Ավարտվեց ամեն ինչ լավ. «Սիթիի» հաղթական գոլը չեղարկելուց հետո ներողություն է խնդրել և գրկել մարզչին։ Հիշեցնենք, որ Գաբի Ժեզուսը աչքի ընկավ…
ԿՈՆՄԵԲՈԼ-ը որակազրկել է Բրազիլիայի հավաքականի հարձակվողին
ԿՈՆՄԵԲՈԼ-ը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրել Ժեզուսին 2 ամսով որակազրկելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է O Globo-ն: Ըստ աղբյուրի՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ի՝ նման որոշման պատճառն այն է, որ ֆուտբոլիստը չափազանց էմոցիոնալ է արձագանքել Ամերիկայի Գավաթի խաղարկությունում՝ Պերուի դեմ խաղից հեռացվելուն: Հիշեցնենք, որ այդ խաղում Ժեզուսը հեռացվելուց հետո փորձել էր կոտրել VAR-ի վահանակը, ինչպես նաև բռունցքով հարվածել…
Լա Լիգան առաջիկա 2 տուրում կարող է մնալ առանց VAR-ի․ Marca
Marca-ի փոխանցմամբ՝ տեսակրկնությունների VAR համակարգը, ամենայն հավանականությամբ, չի գործի Լա Լիգայի առաջիկա 2 տուրի ընթացքում և կկիրառվի միայն 3-րդ տուրից սկսած։ Նշվում է, որ պատճառը հովանավորի փոփոխությունն է։ Այս տարի հովանահավորչությամբ զբաղվելու է Hawk-Eye Innovations Ltd-ն։














