«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում իր «տարօրինակ» պահվածքով զվարճացրել է երկրպագուներին։
Դրվագներից մեկում «Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը սիմուլյացիայի է դիմել ու փորձել 11-մետրանոց վաստակել, սակայն մրցավարը դիմել է VAR-ի օգնությանը ու չի նշանակել տուգանայինը։ Սա հարուցել է Մոուրինյոյի ծիծաղը ու նա ծիծաղելով նստել է պահեստայինների կողքին։ Սակայն հետո մարզչի օգնականը հիշել է, որ Ստերլինգը ուներ դեղին քարտ ու այս մասին ասել է Մոուրինյոյին։ Պորտուգալացին սա լսելով կտրուկ փոխել է տրամադրությունը ու բարկացած վազել դեպի պահեստային մրցավար, այնուհետև գոռոցներով դիմել է նաև գլխավոր մրցավարին։
Երկրպագուներից 2-ն այսպես են արձագանքել Մոուրինյոյի պահվածքին․
https://www.youtube.com/watch?v=4BVTOveAwXo
«Չեմ դադարում ծիծաղել: Տեսեք` մրցավարն ինչպես է սկսում փախչել Մոուրինյուից»:
«Ոչ մի մարզիչ ֆուտբոլն Անգլիայում ֆուտբոլն այսքան ուրախ ու միաժամանակ լուրջ չի դարձնում: Երբեք մի’ փոխվիր, Ժոզե»: