virus
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք. Worldometers
Այսօր Արդբեջանում գրացվել է կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը 521 է, որոնցից 484-ը բուժում են ստանում: Հայտնենք նաև, որ երկրում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Worldometers պորտալից: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Իրանում կորոնավիրուսից 24 ժամվա ընթացքում 158 մարդ է մահացել. Fars
Իրանում կորոնավիրուսի պանդեմիան դեռևս շարունակում է տարածվել: Այսօր` ապրիլի 4-ին Իրանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 158 դեպք: Այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության և բժշկական կրթության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Կիյանուշ Ջահանպուրը: Նա նաև հավելել է, որ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2650 նոր դեպք: Հայտնենք, որ Իրանում վարակվածության թիվը հասել է…
Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում կեղծ տեղեկություններ չտարածել
Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ այնպիսի գրառումներ են կատարել, որոնց փաստական տվյալների ստուգման անհրաժեշտություն է առաջացել: Արցախի Հանրապետության ոստիկանությունը, իրականացրած աշխատանքների արդյունքում, պարզել է, որ քաղաքացիները զուտ անհատական կարծիք են արտահայտել, այդ լուրերը փաստական որևէ հիմք չեն ունեցել, ըստ այդմ՝ չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում, վերոնշյալ անձինք,…
Հաստատված դեպքերի թիվը ավելացել է 73-ով. ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում գրել է. Առողջացել է ևս 10 քաղաքացի։ Հաստատված դեպքերի թիվն ավելացել է 73-ով: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/664953647673899
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցավ 1 միլիոնը. Worldometers
Կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում շարունակում է աճել. այժմ կորոնավիրուսով վարակված է 1,004,533 մարդ, որոնցից 210,519-ը բուժվել են, իսկ 51,560-ը` մահացել: ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար է դարձել, այնտեղ կորոնավիրուսով է վարակված 237,877 մարդ, մեկ օրվա մեջ գրանցվել է կորոնավիրուսի 22,874 նոր դեպք: Կորոնավիրուսով վարակվածության թվով բոլոր երկրների շարքում ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Իտալիան,…
Կարանտինը խախտողները կգնդակահարվեն. Ֆիլիպինների նախագահ. ABC
Կորոնավիրուսի տարածման պայքարի շրջանակներում Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` քաղաքացիները որոնք կխախտեն կարանտինի պայմանները, կենթարկվեն ամենախիստ պատժին` գնդակահարությանը: Նախագահի խոսքով` տնային կարանտինին հետևելը կենսական նշանակություն է, քանի որ իշխանությունները ամեն ինչ անում են, որ պանդեմիայի տարածումը կանխեն: «Ավելի վատ է դառնում: Ուստի, ես ևս մեկ անգամ ասում եմ ձեզ խնդրի…
Հոլանդիայում մարզական միջոցառումները հետաձգվել են մինչև ապրիլի 28-ը
Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնել է, որ կառավարության կողմից որոշում է կայացվել մարզական միջոցառումները հետաձգելու մասին: Ըստ որոշման մինչև ապրիլի 28-ը միջոցառումներ չեն կայանա: Եթե անգամ մայիսին սկսեն մրցաշարերը միևնույն է տրիբունաները լինելու են դատարկ, որովհետև մինչև հունիսի 1-ը արգելվել է հանդիսականների մուտքը տրիբունա: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով Եվրոպայի բոլոր երկրներում մրցումները դադարեցվել…
ՀՀ-ում 24 ժամվա մեջ հաստատվել է կորոնավիրուսի 52 դեպք
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի էջում գրված է․ «Վերջին 24 ժամվա ընթացքում Հաստատված դեպքերի թիվն ավելացել է 52-ով: #ՄնաՏանը»։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/661343781368219/?type=3&__xts__%5B0%5D=68.ARCZUYDR64AkmvJX40GNCiV8zlbqjVQBjWKYqp3CY4R9KZfW441MdT_LXbAiriBZ2I3ShqH-95ydY5YNXUR5lxN5HIm0AOWk9KiiJZXRwLZ5hJkUTh2-pxOOmyauATxwEE7Wo5RooTe4XnTHuMJQWY8TOs_bfhMAcknhqbMLzo-ITZUYGGKz876YENUt5FQl8PLeZDnHKZDxAl8Pa-7kMbXm4GgKlUfD4aDAqD88wLW5NL6_7eBebk7QTCq9A1PhXTF40Av7y8AIuQh24_ES8wmWHWlTrqJb3n5kJZkswYWTnztXaNQZ4RYusb5E-0xUsX2AMXye9fA28dbpnXpLFdw&__tn__=-R
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը նոր տվյալներ է հայտնել՝ Հայաստանյին կորոնավիրուսային հիվանդություններով վարակվածների թվի վերաբերյալ։ Կենտրոնի Facebook-ի էջում գրված է, որ կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի, այսինքն՝ երեկվա համեմատ ավելացել է 43-ով։ Կա առողջացած 28 հոգի։ Այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ մահացել է 1 քաղաքացի։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել…
Գվարդիոլան իր ներդումն է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի գործում
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նվիրատվություն է կազմակերպել, իր ներդրումն ունենալով կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում: Մարզիչը 1 միլիոն եվրո է նվիրել Կատալոնիայում գործող ֆոնդերից մեկին: Ֆոնդը անհրաժեշտ իրեր է տրամադրում համայնքներում գործող բժշկական հաստատություններին: Այս մասին հաղորդում է Marca-ն։
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։ Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին…
Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ մարտի 23-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր 4 դեպք: Ներկա պահին ՀՀ-ում կորոնավիրուսով վարկված է 194 քաղաքացի: Հիշեցնենք, որ մարտի 22-ին կորոնավիրուսի 30 նոր դեպք էր հաստատվել: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։…
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 30-ով
Մարտի 22-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 դեպք, որոնցից 2-ն` առողջացած: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե’ք տանը, սահմանափակե’ք շփումները, հետևե’ք անձնական հիգիենային, հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը, շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր…
Ռուսաստանը պատրաստվում է օգնություն տրամադրել Իտալիային
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ: Նրանք քննարկել են կորոնավիրուս պանդեմիայի հարցը ինչպես նաև, թե ինչպես կարելի է դիմակայել վիրուսին: Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամ Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ երկիրը պատրաստակամ է օգնություն տրամադրել Հռոմին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է mk.ru-ն: Հիշեցնենք, որ Իտալիան աշխարհում երկրորդ երկիրն է…














