fbpx
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցավ 1 միլիոնը. Worldometers

Կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում շարունակում է աճել. այժմ կորոնավիրուսով վարակված է 1,004,533 մարդ, որոնցից 210,519-ը բուժվել են, իսկ 51,560-ը` մահացել:

ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար է դարձել, այնտեղ կորոնավիրուսով է վարակված 237,877 մարդ, մեկ օրվա մեջ գրանցվել է կորոնավիրուսի 22,874 նոր դեպք:

Կորոնավիրուսով վարակվածության թվով բոլոր երկրների շարքում ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսի 115,242  դեպք է հաստատվել:

Այս մասին տեղեկանում ենք Worldometers պորտալից:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ