vivacell
Քոչարյանը կկալանավորվի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կկալանավորվի. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին՝ փոխանցում է aysor.am-ը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեր հարցին,…
«Սասնա ծռեր»-ի թեկնածուն բացատրություն է պահանջում «Սասնա ծռեր»-ից
«Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ պահանջելով բացատրություն հարազատ կուսակցության քարտուղարությունից։ «Հարգելի լրատվականներ, Արձագանքելով ձեր կողմից ինձ ուղղված հարցմանը՝ տալ մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կողմից արված հայտարարությանն առ այն, որ՝ «Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։ Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում…
«Արմաթ» համահայկական կրթական ցանցի սաները մրցել են եռաչափ մոդելավորման մրցույթում
Դեկտեմբերի 6-ին՝ Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ ՀՀ մարզերից և Արցախից: «Արմաթ» ինժեներական կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այս գիտելիքների փոխանցումը, մրցույթի…
Նյու Յորքում CNN-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
CNN հեռուստաալիքից հայտնել են, որ ոստիկանությունն իր նյույորքյան բաժանմունքում ռումբ չի հայտնաբերել, որի գրասենյակի աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին ականապատման մասին տեղեկություն ստանալուց հետո:
EPIC ինկուբատորի ստարտափները` RendChain, Creatr և Edwise
Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) մեկնարկեց EPIC ստարտափ ինկուբատորի աքսելերացիոն երրորդ ծրագիրը: Հայտնում է itel.am-ը։ Ծրագրի շրջանակում 9 թիմերը մասնակցում են 12 շաբաթյա դասընթացների, որոնց ընթացքում զարգացնում են իրենց ստարտափ գաղափարները, կառուցում և հաստատում բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից: Ծրագիրը ներառում է նաև մասնակցություն սեմինարների, ինչպես նաև…
CNN-ի աշխատակիցներն ուղիղ եթերում տարհանվել են
Նյու Յորքում տարհանել են CNN հեռուստաընկեության խմբագրության աշխատակիցներին պայթուցիկի տեղադրման մասին հաղորդագրությունից հետո։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, անհայտ անձը հայտնել է, որ շենքում տեղադրված է 5 պայթուցիկ սարք։ «Մեզ տարհանել են իմ հաղորդման կեսից։ Պայթյունի սպառնալիք»,- Թվիթերում գրել է հաղորդավարներից Դոն Լեմոնը։ Ոստիկանությունը փակել էր շենքի մոտ գտնվող փողոցները, մասնագետները ստուգել էին շենքը։ Ինտերֆաքսը գրում է, որ…
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն
2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Հայտնում է aysor.am-ը։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ…
ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում
Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Ապա տեղի ունեցավ նամականիշի մարման արարողություն: Հայտնում է henaran.am-ը Օրակարգում ընդգրկված էր դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը: Օրակարգում են նաև Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և…
ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ…
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Լևոն Բարսեղյանին թողնել մուտք գործել Գյումրու քաղաքապետարանի շենք
Կառավարության արտագնա նիստից հետո, որն անցկացվում էր Գյումրիում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ներս հրավիրել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին, Գյումրիից տեղեկացնում է Aysor.am-ի թղակիցը: Քիչ առաջ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ դժգոհություն հայտնելով, որ անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել իրեն մտնել քաղաքապետարան:
Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ
Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկացնում է 168.am-ը Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Դ. Ա.) և…
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները: Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձևն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ է մնացել: Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը:…
Դոնալդ Թրամփը մտադիր է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ըստ հաղորդագրությունների՝ նախկինում ABC-ի, Fox News-ի հաղորդավար և թղթակից Նաուերթը կփոխարինի Նիկի Հեյլիին, ով դեռ հոկտեմբերին հայտարարել է, որ միջև տարեվերջ լքելու է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Fox News-ը հաղորդել է, որ Թրամփը այդ մասին կտեղեկացնի այսօր…
Նիկոլ Փաշինյանը՝ աղետի գոտու մասին
Գյումրիում կառավարության արտագնա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի ու ինչ ծավալի մասին է խոսքը։ Հայտնում է aysor.am-ը։ «Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձևավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ», -ասաց նա։ Նիկոլ Փաշինյանին հակադարձեց ՀՀ քաղաքաշինության…














