Սարգիս Ադամյանը՝ Հոֆենհայմ – Բորուսիա խաղի լավագույն խաղացող

Ամենադիտվածներ

Սարգիս Ադամյանը՝ Հոֆենհայմ – Բորուսիա խաղի լավագույն խաղացող

Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում կրկին փայլեց «Հոֆենհայմի» հայազգի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը։ Նրա թիմը կարողացավ կամային հաղթանակ տոնել «Բորուսիա» Դորտմունդի նկատմամբ (2-1), որում իր խոշոր ներդրումն ունեցավ Ադամյանը։

Հայ ֆուտբոլիստը մտավ փոխարինման ու 2-րդ կեսի 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դարձնելով այն 1-1։ Իսկ խաղավարտից առաջ կարողացավ նաև գոլային փոխանցում կատարել, որից հետո Կրամարիչն ապահովեց «Հոֆենհայմի» հաղթական հաշիվը։

Այս արդյունքը տպավորել է հեղինակավոր Whoscored պորտալին, որը Ադամյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ տալով 8 գնահատականը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ