World cup

  • Սիմեոնեն՝ տրանսֆերային պատուհանի փակման մասին

    Սիմեոնեն՝ տրանսֆերային պատուհանի փակման մասին

    Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է ազգային առաջնություններում տրանսֆերային պատուհանի փակումը: «Կարծում եմ՝ բոլորը կցանկանային, որ ամեն բան լիներ այնպես, ինչպես Անգլիայում։ Առաջնության մեկնարկին անգլիական ակումբներն արդեն համալրել են կազմերը։ Դա շատ լավ է․ հոգեբանորեն կենտրոնանալ նրանց վրա, ովքեր անպայման պետք է խաղան: Իսկ հիմա պետք է սպասենք սեպտեմբերի 2-ին», – ասել է…

  • Տոտենհեմը չի նահանջում Էրիկսենի պայմանագիրը երկարաձգելու հարցում

    Տոտենհեմը չի նահանջում Էրիկսենի պայմանագիրը երկարաձգելու հարցում

    Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հերթական անգամ մերժել է ակումբի առաջարկը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է Mirror-ը, հյուսիսլոնդոնյան ակումբի ներկայացուցիչները շաբաթական 200 հազար ֆունտ են առաջարկել դանիացի ֆուտբոլիստին համար, սակայն Էրիկսենը չի համաձայնել։ Կիսապաշտպանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվել էր այնպիսի ակումբների ուշադրության կենտրոնում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։ Ավելի վաղ հայտնի…

  • Լուկակուն արձագանքել է իր քաշի մասին լուրերին

    Լուկակուն արձագանքել է իր քաշի մասին լուրերին

    Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ինստագրամյան իր էջում կիսամերկ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։ «Վատ չէ գեր տղայի համար», – գրել է բելգիացին: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե «Ինտերում» դժգոհ են Լուկակուի 104 կգ քաշից: Միլանյան ակումբում ցանկանում են, որ 26-ամյա հարձակվողը նիհարի առնվազն 4 կգ: Ըստ ԶԼՄ-ների՝ ֆուտբոլիստը անցել է դիետայի և…

  • Մարտական ոչ-ոքի Էթիադում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Մարտական ոչ-ոքի Էթիադում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ԱՊԼ-ի երկրորդ տուրի կենտրոնական խաղում «Էթիադ»-ում ընդունել էր «Տոտենհեմ»-ին: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին «Յունայթեդի» օգտին բացեց Ստերլինգը: 3 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Լամելան: 35-րդ րոպեին տանտերերը կրկին առաջ անցան. աչքի ընկավ Ագուրեոն: 55-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ Լուկաս Մոուրան: Ընդամենը մեկ րոպե անց բրազիլացին գլխի հարվածով գնդակն ուղարկեց…

  • Կովաչը մեկնաբանել է Կոուտինյոյի տեղափոխությունը

    Կովաչը մեկնաբանել է Կոուտինյոյի տեղափոխությունը

    «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի սպասվելիք տեղափոխության մասին։ «Կարծում եմ՝ ոչ միայն «Բավարիան», այլ նաև ողջ Բունդեսլիգան ու Գերմանիան ուրախ կլինեն, որ այդպիսի թոփ-ֆուտբոլիստը հանդես է գալու մեր առաջնությունում»,- Կովաչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ։ «Բավարիան»…

  • Պաշտոնական․ Ռոման և Ջեկոն նոր պայմանագիր են կնքել

    Պաշտոնական․ Ռոման և Ջեկոն նոր պայմանագիր են կնքել

    «Ռոման» պաշտոնապես հայտնել է, որ նոր պայմանագիր է կնքել թիմի հարձակվող Էդին Ջեկոյի հետ։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը նախատեսված է երեք մրցաշրջանի համար՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ «Վերջին մի քանի շաբաթում հասկացա՝ որքան շատ է ակումբն ուզում, որ ես մնամ։ Ղեկավարության հետ զրույցներս, մարզչի հետ կատարած աշխատանքս, թիմակիցներիս վերաբերմունքն ու երկրպագուների սերը ստիպեցին…

  • Բավարիան հաստատում է, որ համաձայնության է եկել Բարսայի հետ Կոուտինյոյի վերաբերյալ

    Բավարիան հաստատում է, որ համաձայնության է եկել Բարսայի հետ Կոուտինյոյի վերաբերյալ

    «Բավարիան» պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության վերաբերյալ համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ։ 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ։ «Բավարիան» նաև հետագա գնման իրավունք կունենա։ Երեկ՝ օգոստոսի 16-ին, Կոուտինյոն կատալոնական ակումբի հետ մեկնել էր Բիլբաո՝ Իսպանիայի առաջնության 1-ին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղին, բայց թիմի…

  • Մեսսին բաց կթողնի Լա Լիգայի մեկնարկը

    Մեսսին բաց կթողնի Լա Լիգայի մեկնարկը

    «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին 10 տարվա մեջ առաջին անգամ բաց կթողնի Իսպանիայի Լա Լիգայի մեկնարկը: Ինչպես հայտնում է Marca-ն, 32-ամյա արգենտինացին դեռևս չի վերականգնվել վնասվածքից հետո, որը ստացել է «Բարսելոնայի» մարզումներից մեկի ժամանակ: Օգոստոսի 16-ին նա չի մասնակցի «Աթլետիկի» հետ խաղին: «Ինչ վերաբերվում է Մեսսիին, ապա մենք ռիսկի չենք դիմի»,- հայտարարել է կատալոնացիների գլխավոր մարզիչ…

  • Սուլշերը մեկնաբանել է Սանչեսի շուրջ ստեղծված իրավիճակը

    Սուլշերը մեկնաբանել է Սանչեսի շուրջ ստեղծված իրավիճակը

    «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ «Սանչեսն իսկական պրոֆեսիոնալ է: Նա ամեն օր առաջինն է հաճախում թիմի մարզումներին և քրտնաջան մարզվում է: Սուտ են բոլոր այն լուրերը, թե իբր Ալեքսիսը մարզվում է թիմից առանձին: Ես գոհ եմ Սանչեսի կատարած աշխատանքից:…

  • Բալագեն՝ Նեյմարի տեղափոխության մասին

    Բալագեն՝ Նեյմարի տեղափոխության մասին

    SkySports-ի լրագրող և իսպանական ֆուտբոլի փորձագետ Գիլեմ Բալագեն հայտնել է, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը «Բարսելոնա» վերադառնալու համար համաձայն է տարեկան նույնիսկ 15 միլիոն եվրոյով քիչ աշխատավարձ ստանալ։ «Ֆուտբոլիստը պատրաստ է իջեցնել իր աշխատավարձը տարեկան 38 մլն եվրոյից մինչև 23 մլն»,-ասել է Բալագեն։

  • Ֆլամենգոն բանակցություններ է վարում Բալոտելիի հետ

    Ֆլամենգոն բանակցություններ է վարում Բալոտելիի հետ

    Բրազիլական «Ֆլամենգո» ակումբը հայտնել է, որ բանակցություններ է վարում իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։ Կողմերը, սակայն, դեռևս համաձայնության չեն եկել։ Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆլամենգո»-ում Բալոտելիին կարող են առաջարկել տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ։ Ներկայումս Բալոտելին ազատ գործակալ է։ «Մարսել»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, նա հեռացել է ֆրանսիական…

  • Տորպեդոյի հարձակվողը ֆենոմենալ գոլի հեղինակ է դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Տորպեդոյի հարձակվողը ֆենոմենալ գոլի հեղինակ է դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Տորպեդո»-ի հարձակվող Իվան Սերգեյևը դուբլի հեղինակ է դարձել ՖՆԼ-ի 8-րդ տուրի «Ավանգարդ»-ի դեմ խաղում: Ռուս ֆուտբոլիստի գոլերից մեկը կատարմամբ ֆենոմենալ է եղել: Երկրորդ խաղակեսի սկզբում 24-ամյա ֆուտբոլիստը հավասարեցրել է հաշիվը՝ կրունկի հարվածով գրավելով մրցակցի դարպասը: https://www.instagram.com/p/B1KAajbIPHW/?utm_source=ig_web_copy_link

  • Ազարը թանկարժեք առանձնատուն է գնել Իսպանիայում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

    Ազարը թանկարժեք առանձնատուն է գնել Իսպանիայում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

    «Ռեալ»-ի նորեկ Էդեն Ազարը արդեն բնակավայր է գտել Իսպանիայի մայրաքաղաքում: Նա 11 միլիոն եվրոյով գնել է հայտնի երգիչ Ալեխանդրո Սանսի տունը: Ինչպես և «արքայական» ակումբի շատ աստղեր, Ազարը կապրի Լա Ֆինկա գավառում: Ներկայացնում ենք 28-ամյա խաղացողի նոր տան լուսանկարները:

  • Նոր կոնֆլիկտ Ռեալում․ Պերեսն ու Զիդանը համաձայնության չեն եկել

    Նոր կոնֆլիկտ Ռեալում․ Պերեսն ու Զիդանը համաձայնության չեն եկել

    «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կապ է հաստատել «Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեի հետ: Այս մասին հայտնում է Soccerlink.fr-ն: Ինչպես հաղորդում է աղբյուրը, սենեգալցին պատրաստ է եղել մադրիդյան ակումբ տեղափոխվելուն, սակայն գործարքն արգելափակել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ֆունկցիոները կարծում է, որ ակումբին բավական են Ազարի և Ռոդրիգոյի տրանսֆերները: Ըստ ԶԼՄ-ների՝ Պերեսը Զիդանին թույլ չի տվել…

  • Մեսսին կարող է բաց թողնել Ատլետիկի հետ հանդիպումը

    Մեսսին կարող է բաց թողնել Ատլետիկի հետ հանդիպումը

    Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության առաջին տուրի շրջանակում կայանալիք Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ արտագնա հանդիպումը: Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, Մեսսին լիովին չի ապաքինվել։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բարսելոնա»-ի մարզման ժամանակ։ Ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ցանկանում ռիսկի դիմել: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն «Ատլետիկ»-ի հետ կմրցի վաղը: