World cup
Բավարիան մտադիր է Բեյլին ձեռք բերել վարձավճարով
Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Գարետ Բեյլի ծառայությունները դեռևս հետաքրքրում են «Բավարիա»-ին: Այս մասին հաղորդում է AS-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, եթե ուելսցին մինչև ամառվա վերջ չհեռանա մադրիդյան թիմից, ապա մյունխենցիները կփորձեն նրան հրավիրել վարձակալական հիմունքներով: Ավելի վաղ 30-ամյա ֆուտբոլիստի գործակալը բացառել էր վարձավճարի տարբերակը:
Մեսսին հաստատել է իր վնասվածքի մասին լուրը
«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից: Այս մասին 32-ամյա ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ես պատրաստվում էի մեկնարկել, բայց, դժբախտաբար, առաջին իսկ մարզմանը խնդիրներ առաջացան։ Դա նշանակում է, որ որոշ ժամանակով շարքից դուրս կմնամ։ Շնորհակալ եմ մաղթանքների և ուշադրության համար։ Ցանկանում էի թիմի և երկրպագուների հետ…
Հայտնի են հայկական թիմերի հնարավոր մրցակիցները ԵԼ փլեյ-օֆֆ-ում
Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպա լիգայի 2019/20 թթ. մրցաշրջանի 4-րդ փուլի (փլեյ-օֆֆ) վիճակահանությունը: «Փյունիկը» «Վուլվերհեմփթոնի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի «Տորինո» – «Շախտյոր Սոլիգորսկ» զույգի հաղթողի հետ: «Արարատ-Արմենիան» «Սաբուրթալոյին» երկու խաղերի արդյունքում պարտության մատնելու դեպքում կմրցի «Դյուդելանժ» – «Նոմե Կալյու» զույգի հաղթողի հետ:
Կոուտինյոն Արսենալ տեղափոխվելու ցանկություն չունի․ Mundo Deportivo
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վարձակալական հիմունքներով «Արսենալ» տեղափոխվելու ցանկություն չունի: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Ինչպես տեղեկացնում է աղբյուրի, բրազիլացին մտադիր է մնալ կատալոնական ակումբում և ապացուցել իր բարձր կարգը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը ցանկանում է 120 միլիոն եվրոյով վաճառել խաղացողի տրանսֆերը:
Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվել է Պոգբային տալ Խամեսի փոխարեն
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է փոխանակել Խամես Ռոդրիգեսին և Պոլ Պոգբային: «Արքայական» ակումբը արդեն առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Կարմիր սատանաները», սակայն, մերժել են առաջարկը։ Այս մասին հաղորդում է The Times-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» 26-ամյա ֆուտբոլիստի փոխարեն առաջարկել են Խամեսին և հավելյալ 30 միլիոն եվրո։ Մինչդեռ անգլիական ակումբը ֆրանսիացու տրանսֆերից ցանականում է ստանալ առնվազն 160 միլիոն…
Որ լեգենդար ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ Ռոնալդուն
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե անցյալում հայտնի որ ֆուտբոլիստի հետ միասին կցանկանար խաղալ: «Շատ ֆուտբոլիստներ կան, որոնց հետ իսկապես կցանկանայի խաղալ: Սակայն ես կնշեմ իմ հայրենակիցներից մեկին, որը մահացել է մի քանի տարի առաջ: Դա Էյսեբիոն է: Նա Պորտուգալիայի խորհրդանիշներից մեկն է: Կցանկանայի նրա հետ խաղալ ազգային հավաքականում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Soccer.com-ը:…
Բարսելոնան միշտ պայքարում է ամեն ինչի համար, և այս տարին բացառություն չի լինի. Մեսսի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ կայացավ «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերին նվիրված գավաթի խաղարկության հանդիպումը կատալոնական ակումբի և «Արսենալի» միջև: Խաղից առաջ «Կամպ Նոուին» ներկայացվեց թիմի նորեկ Անտուան Գրիզմանը: Ելույթ ունեցավ նաև Լիոնել Մեսսին: Թիմի ավագը նշեց, որ իր համար դժվար է ինչ-որ բան ասել նախորդ մրցաշրջանից հետո՝ հավելելով, որ ինքը ոչ մի բանի համար չի զղջում ու կրկնում է…
Մանչեսթեր Յունայթեդը չի ցանկանում ձեռք բերել Դիբալային․ The Telegraph
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մտադիր չէ ավարտին հասցնել «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Յունայթեդ»-ը չի համաձայնել ֆուտբոլիստի համար պահանջվող գումարի չափի հետ։ Անգլիական ակումբին նաև շփոթեցրել են ֆուտբոլիստի գործակալի պահանջները։ Դիբալան իր հերթին ոգևորված չէ իր տեղափոխության վերաբերյալ բանակցություններով։ Դիբալան ցանկանում է լքել «Յուվենտուս»-ը Ռոնալդուի…
Զենիթը կարող է վաճառել Մալկոմին երկրպագուների ռասիստական վերաբերմունքի պատճառով
«Զենիթ»-ի ղեկավարությունը մտադիր է վաճառել Մալկոմին։ Այս մասին հայտնում է Р-Спорт-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին Բրազիլիայում։ Նշենք, որ պետերբուրգյան ակումբի վինգերը այս տարվա հունվարին է տեղափոխվել «Բարսելոնա»-ից։ Ինչպես նշում է աղբյուրը, ակումբի ղեկավարությունը պնդում է, որ երկրպագուները չեն ընդունել ֆուտբոլիստին։ Ավելի վաղ Ռուսաստանի ՊԼ-ի շրջանակներում «Կրասնոդար»-ի հետ խաղի ժամանակ երկրպագուները դրոշ էին կախել՝ ցույց տալով…









