World news

  • «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մրցակցի նորեկ Ֆրենկի դե Յոնգի մասին «Բարսելոնա»-ի դեմ կայացած ընկերական խաղից հետո: «Հետևում էի Ֆրենկիի խաղին, և այն, ինչ անում էր նա խաղադաշտում, ինձ դուր եկավ: Նա բավականին հանգիստ է խաղում: Նրան մեծ ապագա է սպասվում «Բարսելոնա»-ում»,- իտալացու խոսքերն է մեջբերում Sport.es-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած մինչմրցաշրջանային հավաքի…

    Անչելոտին խոսել է Դե Յոնգի մասին
  • Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Ինտեր» «Մանչեսթեր Յունայթեդից»: 26-ամյա ֆուտբոլիստի համար միլանյան ակումբը 65 մլն եվրո է վճարել ՄՅՈւ-ին: Նշենք, որ Լուկակուն դարձել է «Ինտերի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: «Ինտերը» միակ ակումբն էր, որտեղ ես ցանկանում էի տեղափոխվել, քանի որ «Ինտերը» բոլորի համար չէ: Ես այստեղ եմ, որ «Ինտերին» վերադարձնեմ…

    Լուկակուն հայտնել է Ինտեր տեղափոխվելու պատճառը
  • Ընկերական հանդիպման շրջանակում ավստրիական «Զալցբուրգ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալ»-ին: Խաղն ավարտվեց իսպանական գրանդի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ և հաղթական գոլի հեղինակը առաջին խաղակեսում դարձավ Էդեն Ազարը: Նշենք, որ այս գոլն առաջինն էր բելգիացու համար նոր թիմի կազմում: «Զալցբուրգ» – «Ռեալ»՝ 0:1 https://streamable.com/v29r9

    Ազարի առաջին գոլը Ռեալի կազմում հաղթանակ պարգևեց թիմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը: Նա հուլիսին ասել էր, որ ԱՄՆ-ը պետք է համընթաց քայլի այն բանին, ինչը ինքը անվանում է այլ երկրների ջանքեր սեփական արժույթների արժեզրկման համար, և ինչը նրանց առավելություն է տալիս առևտրում։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Այս մեկնաբանություններից եզրակացրել են, որ ԱՄՆ նախագահը կարող է կարգադրել դոլար վաճառել։ «Թրամփի…

    Թրամփը մտադիր է թուլացնել դոլարը
  • Ջրհեղեղի և սողանքների հետևանքով Նեպալում զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը: Այս պահին իրավապահ մարմինների տվյալներով՝ ավելի քան 30 մարդ անհետ կորած է, ևս 40-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ Նեպալում հորդառատ անձրևներ են սկսվել հուլիսի 11-ից: Տարերային աղետը վնաս է պատճառել երկրի 20 շրջանի, ինչի հետևանքով տարհանվել…

    Զոհերի թիվն ավելանում է Նեպալում հորդառատ անձրևների պատճառով
  • Շվեդական Ումեո քաղաքի մոտակայքում պարաշյուտիստներ տեղափոխող ինքնաթիռ է վթարվել: Օդաչուն և թռիչքի պատրաստվող 8 պարաշյուտիստները մահացել են: Այս մասին հայտնում է The Local-ը: GippsAero-ի արտադրության GA8 Airvan ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց անսարքության ազդանշան է տվել: Ականատեսները պատմել են, թե ինչպես է հենց իրենց աչքի առաջ ինքնաթիռը միանգամից ընկել Ստուրսանդսկար կղզու մոտ գտնվող գետը:

    Պարաշյուտիստներ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Շվեդիայում
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության կանանց: Պատճառն այն է, որ նրանք խորհուրդներ են տալիս երկրի կառավարման վերաբերյալ։ Կին կոնգրեսականների այս քայլը բնավ դուր չի եկել Սպիտակ տան ղեկավարին։ Թրամփը կոնկրետ ազգանուններ չի նշել, սակայն թվիթով կոչ է արել Դեմոկրատական կուսակցության «առաջադեմ» կին ներկայացուցիչներին վերադառնալ իրենց ծագման երկրներ և այնտեղ իրականացնել բարեփոխումներ։ Հավանական…

    Թրամփը կին դեմոկրատներին կոչ է արել իրենց երկրներում բարեփոխումներ իրականացնել
  • Մեծ Բրիտանիայում տարբեր ժամկետներով ազատազրկման են դատպարտել Լեհաստանի քաղաքացի 5 տղամարդու և 3 կնոջ՝ մարդկանց առևտրի և փողերի լվացման համար։ Այս մասին հաղորդում է Բրիտանիայի դատախազությունը: Մեղադրյալներն իրենց հայրենակիցներին Լեհաստանից Բիրմինհեմ են տեղափոխել՝ անվճար բնակարան ու լավ վարձատրվող աշխատանք խոստանալով: Նրանց մեջ հաճախ եղել են անտուններ և կախվածություն ունեցող մարդիկ: Իսկ իրականում նրանց տեղավորել են…

    Աշխատանքային ստրկության մասշտաբային դեպք է բացահայտվել Բրիտանիայում
  • Ուկրաինան պատմության մեջ առաջին անգամ նավթի չափաբաժին է ստացել ԱՄՆ-ից: Այս մասին հայտնում  է TACC-ը։ Ամերիկյան նավթի բեռնաթափումն տեղի է ունենում Օդեսայի նավահանգստում։ «Նավահանգստում կանգ է առել Wisdom Venture տանկերը, որը ԱՄՆ-ից 75 հազար տոննա նավթ է բերել»,-ասել է նավահանգստի ներկայացուցիչը։ Հաղորդվում է, որ նավթի հաջորդ չափաբաժինը կարող է ԱՄՆ-ից Ուկրաինա ներկրվել արդեն օգոստոսին։

    Ուկրաինան պատմության մեջ առաջին անգամ նավթ է ստացել ԱՄՆ-ից․ TACC
  • Գերմանիայում այսօր բողոքի ակցիաներ են ընթանում՝ հաջակցություն փախստականների փրկարարների։ Այս մասին հայտնում է DW-ը։ Նախատեսվում է ցույցեր անել Գերմանիայի ավելի քան 90 քաղաքում: Բացի դրանից՝ նման միջոցառումներ են ծրագրված Իսպանիայում և Ավստրիայում: Կազմակերպիչների տեղեկություններով՝ միջոցառումներին առնվազն 30 հազար մարդ է մասնակցում, նրանցից 8 հազարը՝ Բեռլինում և երկու անգամ ավելի քիչ՝ Համբուրգում: Բողոքի ակցիաները կազմակերպող Seebrücke…

    Գերմանիայում ցույցեր են՝ հաջակցություն փախստականներին փրկածների
  • ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովն նիստի ժամանակ կոչ է արել պատժել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորներին, ինչպես նաև պաշտպանել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին ու բլոգերներին։ Այս մասին հաղորդում է TACC-ը: Ըստ այդ բանաձևի՝ ԵԱՀԿ ԽՎ-ն դատապարտում է սաուդցի լրագրողի սպանությունն ու անընդունելի համարում լրագրողների ազատության դեմ ոտնձգությունը: ԵԱՀԿ ԽՎ-ն նշել…

    ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովը Ռուսաստանին կոչ է անում համագործակցել ԼԳԲՏ հարցերի լուծման հարցում
  • Գազայի հատվածում ցույցերի և երեկ դրանց ընթացքում տեղի ունեցած բախումների պատճառտով վիրավորված պաղեստինցիների թիվը հասել է 40-ի։ Իսրայելական բանակը նրանց դեմ կիրրառել է նաև մարտական փամփուշտներ։ Արդեն մեկ տարուց ավելի ձգվող բողոքի ակցիաների ընթացքում պաղեստինցիները հավաքվում են Գազայի հատվածի ու Իսրայելի սահմանի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու։ Նրանց թիվը մեծանում է ուրբաթ օրերը։ Այս ուրբաթ էլ…

    Գազայի հատվածում բախման հետևանքով 40 պաղեստինցի է տուժել
  • Նոր Մոսկվայի «Новомосковский» առևտրի կենտրոնի մոտ գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տուժել է 2 մարդ: Խաբարով փողոցում տեղի ունեցած պայթյունի և 2 պահեստի բռնկման հետևանքով առաջացած ծխի սյան բարձրությունը հասել է 20 մետրի: Ընդհանուր առմամբ բռնկվել է 100 քառակուսի մետր մակերես: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 114 մարդ և 33 միավոր…

    Հրդեհ՝ Մոսկվայի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
  • Իսրայելի գիտնականները նախազգուշացնում են երկրի միջերկրածովյան ափերին մեծաքանակ մեդուզաների կենտրոնացման և հանգստացողների համար դրանց ներկայացրած վտանգի մասին: Գրեթե բոլոր լողափերում այդ ծովային կենդանիների մասին հաղորդագրությունները տարածվել են մասնագիտացված meduzot.co.il կայքի միջոցով: Իսրայելական բազմաթիվ լողափերում բարձրացվել են մանուշակագույն դրոշակները, որոնք այս տարվա նորամուծություններից են և զգուշացնում են վտանգի մասին: Իսրայելի ափերի վրա հարձակվել են անողնաշարավորների երկու…

    Իսրայելի լողափերում վտանգավոր մեդուզաներ են հայտնվել
  • Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով դիմել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը։ Այս մասին հայտնում է Dpa գործակալությունը: Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որ հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է…

    ԱԷՄԳ-ն կքննարկի Իրանի գործողությունները ուրանի հարստացման հարցով