Zidan
Ռեալի դռները բաց են Զիդանը համար
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ դադար վերցնել աշխատանքում ու պատրաստ է նոր թիմ գլխավորել: Հատկանշական է, որ մարզիչը ցանկանում է նոր փորձ ձեռք բերել, քանի որ աշխատել է միայն «Ռեալում»: Զիդանի և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև հարաբերությունները շարունակում են ջերմ մնալ: Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի դռները բաց են Զիդանի համար, նա ցանկացած…
Զիդանը հեռացավ Ռեալից
Զինեդին Զիդանը թողել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ֆրանսիացի մասնագետը Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո արդեն հեռացել էր «Ռեալից» 2018-ին, բայց 2019-ի մարտին նա կրկին գլխավորեց մադրիդյան թիմը։ Այս մրցաշրջանում Արքայական ակումբը Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրեց և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: ԶԼՄ-ները հայտնում էին, որ Զիդանի փոխարեն «Ռեալը» կարող է գլխավորել իտալացի Մասիմիլիանո…
Մոտ ապագայում հայտնի կդառնա Զիդանի ապագան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով որոշում կկայացնի մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Զիդանը մյուս շաբաթ կհանդիպի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Զիդանը Պերեսին կտեղեկացնի՝ մյուս մրցաշրջանում մնում է թիմում, թե ոչ։ Զիդանն ուզում է ավարտել Իսպանիայի առաջնությունը, և հետո միայն իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել։ Այս մասին տեղեկանում…
Զիդանը կարող է հեռանալ Ռեալից
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Նշվում է, որ Զիդանը մի քանի ամիս աջակցողական վերաբերմունք չի զգացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից: Հաղորդվում է նաև, որ իսպանական գրանդի տնօրենների խորհրդի համար բավականին դժվար կլինի համոզել ֆրանսիացուն մնալ: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից:
Զիդանը չի ցանկացել խոսել Սուպերլիգայի մասին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի մեկնաբանել արքայական ակումբի՝ եվրոպական Սուպերլիգային միանալու որոշումը: Զիդանը ասել է, որ հարցերը պետք է տրվեն ակումբի նախագահին: «Ես պատրաստ եմ խոսել ֆուտբոլի մասին, բայց ոչ այլ բաների: Մնացածը իմ գործը չէ: Ուստի ես իմ կարծիքը չեմ արտահայտի: Ինձ միայն մարզչական գործունեությունն է հետաքրքրում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Մադրիդի…
Մենք ցանկանում ենք, որ Սերխիոն մնա Ռեալում. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակը։ Զիդանը անկեղծացել է Սերխիոյի ապագայի հետ կապված։ «Կլինեմ անկեղծ և կխոստովանեմ, որ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա Սերխիոյի հետ։ Մենք ցանկանում ենք, որ նա մնա «Ռեալում»։ Նա միշտ կարևոր խաղացող կլինի այս թիմի համար։ Ես մարզիչի պաշտոնում ցանկանում…
Զիդանը լեգենդ է․ Մենդի
«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին: Նա նշել է, որ Զադանը լեգենդ է։ «Նա լեգենդ է, և, անկեղծ ասած, ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա ղեկավարությամբ: Նա շատ խարիզմատիկ է: Միշտ հաճելի է զրուցել նրա հետ, մենք հաճախ խոսում ենք Ֆրանսիայի հավաքականի մասին: Նա ինձ խորհուրդներ է տալիս:…
Որպես մարզիչ ես Բեյլին ամենալավն եմ մաղթում. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հիասթափվել է վալիացուց ու դադարեցրել է նրան խաղաժամանակ հատկացնել։ Զիդանը ասել է, որ որպես մարզիչ Բեյլին ամենալավն եմ մաղթում: «Չգիտեմ նրա ու Մոուրինյուի միջև ինչ է կատարվում։ Հուսով եմ՝…
Զիդանը վարակվել է կորոնավիրուսով
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ակումբը չի տրամադրել այլ մանրամասներ: Հունվարի սկզբին ֆրանսիացի մասնագետը կարանտին էր անցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո: Ավելի ուշ նա հանձնել էր կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը բացասական էր եղել: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
Կայուն խաղի և վնասվածքների հետ կապված մեծ խնդիրներ ունենք. Զիդան
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ալավեսից» կրած 1։2 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ Նա հայտնել է, որ չի կարողանում բացատրել այս պարտությունը: «Երբ մրցակիցը գոլ է խփում երրորդ րոպեին, ամեն ինչ դառնում է շատ բարդ։ Սա է հիմա մեր իրականությունը։ Այս խաղի սկիզբը ամենավատն էր «Ռեալի» համար…
Բոլորս երջանիկ ենք Ազարին դարձյալ թիմում տեսնելու համար. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ հարձակվող Էդեն Ազարը պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն: «Եթե Ազարը մարզվում է մեզ հետ, դա նշանակում է, որ նա պատրաստ է: Դա լավ նորություն է: Բոլորս երջանիկ ենք նրան դարձյալ թիմում տեսնելու համար: Տեսնենք, թե ինչպես կարող ենք նրան օգտագործել խաղի ընթացքում»,-ասել է նա: Այս մասին տեղեկանում ենք…
Մենք անցկացրինք կատարյալ հանդիպում. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում։ Նա հայտնել է, որ անկացրել են կատարյալ հանդիպում և վաստակել են 3 միավոր: «Հիմա պետք է վերականգնել ուժերը եւ ուրախանալ այս հաղթանակին։ Մենք կվայելենք այս արդյունքը եւ կսկսենք պատրաստվել «Բորուսիայի» դեմ հանդիպմանը։ Քննադատությունը պետք է հանգիստ ընդունել, բայց…
Ռեալը լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարել հաղթանակի համար. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից իր սպասելիքների մասին: Մարզիչը հայտնել է, որ այս խաղն իրենց համար լինելու է եզրափակիչ: «Մենք պատրաստվել ենք այս խաղին, որը մեզ համար լինելու է եզրափակիչ: Հասկանում ենք, որ մրցակիցն առաջ է հաշվի մեջ, սակայն անելու ենք ամեն ինչ հաղթանակի հասնելու…
Ռեալը անժամկետ պայմանագիր կառաջարկի Զիդանին
«Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Հայտնի է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է անժամկետ պայմանագիր առաջարկել Զիդանին, ինչը հնարավորություն կտա մարզչին ակումբից հեռանալ` երբ ցանկանա: Այս մասին տեղեկանում ենք OK Diario-ից:
Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է Արքայական ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։ Մարզիչը հայտնել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: «Հիմա ունեմ պայմանագիր «Ռեալի» հետ, այստեղ ամեն ինչից գոհ եմ, բայց երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ֆուտբոլում։ Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում»,- ասել է…












