fbpx
Սպորտ

Մենք անցկացրինք կատարյալ հանդիպում. Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում։

Նա հայտնել է, որ անկացրել են կատարյալ հանդիպում և վաստակել են 3 միավոր:

«Հիմա պետք է վերականգնել ուժերը եւ ուրախանալ այս հաղթանակին։ Մենք կվայելենք այս արդյունքը եւ կսկսենք պատրաստվել «Բորուսիայի» դեմ հանդիպմանը։

Քննադատությունը պետք է հանգիստ ընդունել, բայց այն արդարացված չէր նախորդ երկու պարտություններից հետո։

Մեր թիմն ունի բնավորություն, որն այսօր դրսևորվեց խաղադաշտում։ Սա թիմային հաղթանակ է, և ես հպարտ եմ մեր խաղացողներով»,-ասել է Զիդանը:

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ