Կիրակի Թաիլանդում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։ Քվեաթերթիկների 89 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը զինվորականների կողմնակիցներն են «Պալանգ Պրաչարատ» կուսակցությունից։ Նրանք ստացել են ընտրողների առնվազն 7 միլիոնի աջակցությունը, մինչդեռ նրանց հիմնական մրցակից՝ «Փհեու Թայ» կուսակցության ներկայացուցիչները՝ 6․6 մլն-ի աջակցությունը։ Այս մասին հայտնում է երկրի ընտրական հանձնաժողովը։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 80 տոկոս։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թաիլանդում 2011 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Երկրում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 51․4 մլն է։
Այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է գեներալ Պրայուտ Չան-Օչան, որն իշխանության է եկել 2014 թվականին՝ զինված հեղաշրջման արդյունքում։