Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկորն թագավորը (Ռամա 10-րդը) պարգևատրել է 187 մարդու, որոնք մասնակցել են փրկարար գործողությանը Թհամ Լուանգի քարանձավում, որտեղ «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցական և նրանց մարզիչն անցյալ տարի մնացել էին ավելի քան երկու շաբաթ: Այս մասին հայտնել է Bangkok Post թերթը:
Թագավորական պարգևին արժանացածների թվում 115-ն օտարերկրացիներ են՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելգիայից, Կանադայից, Դանիայից, Չինաստանից, Գերմանիայից, Ճապոնիայից, Սինգապուրից, Ուկրաինայից և Լաոսից: Նրանց բոլորին հանձնվելու է Դիրեկգունաբհորնի շքանշան:
«Թաիլանդի կառավարությունն ընդունում է, վտանգի մեջ գտնվողներին օգնած մարդիկ բարի գործ են կատարել և արժանի են մեծարման»,-նշվում է Royal Gazette-ում հրապարակված հայտարարության մեջ:
2018 թվականի հունիսի 23-ին Թհամ Լուանգ քարանձավում կորել էին ֆուտբոլի թիմի 11-16 տարեկան 12 դպրոցական և նրանց 25-ամյա մարզիչը: Ստորերկրյա քարայրը, որտեղ նրանք հայտնվել էին, տարածվում է գրեթե 10 կիլոմետր, ունի մի քանի մուտք ու ելք, ինչպես նաև մեծ սրահներ, որտեղ կորածները պատսպարվել էին ավելի ու ավելի բարձրացող ջրից: Երեք օրվա ընթացքում` հուլիսի 8-ից մինչև 10-ը, ջրասուզակներին հաջողվել է այնտեղից դուրս բերել երկու խումբ չորսական երեխայի ու ևս հինգ հուգու: Բոլորին տեղափոխել են Չիանգրայ քաղաքի Պրաչանուկրո հիվանդանոց, որտեղից նրանց դուրս են գրել հուլիսի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: