Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը Facebook-յան ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է տեղի ունեցող դեպքերը․ նրա էջն արդեն ապաակտիվացվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, զինվորականը կրակ էր բացել տեղի առևտրի կենտրոններից մեկի այցելուների ուղղությամբ, որից հետո թաքնվել է կենտրոնի տարածքում: Նրա գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի:
Թաիլանդական աղբյուրի տվյալներով նա ուղիղ եթերում հեռարձակել է հրաձգության կադրերը, ինչպես նաև սելֆի է արել՝ հրացանը ձեռքին:
Հաղորդվում է, որ հատուկջոկատայինները հարյուրավոր մարդկանց են դուրս բերել առևտրի կենտրոնից, որտեղ գտնվում է զինվորը:
Վերջինիս մայրը փորձում է համոզել նրան հանձնվել: Վերջին տվյալներով 21 մարդ վիրավոր է, 16 մարդ շարունակում է պատանդ մնալ:
Հիշեցնենք, որ զինվորը իր զորամասից գողացել է HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում՝ պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա