Պորտուգալիայի Մադեյրա քաղաքում գտնվող Կրիշտիանու Ռոնալդուի տունը հայտնվել է կողոպտիչների թիրախում։
Այս մասին հայտնում է Diario de Noticias Madeira-ն։
Նշվում է, որ հանցագործները պորտուգալացու բնակարան են մտել հոկտեմբերի 7-ի առավոտյան։
Ըստ աղբյուրի՝ գողացվել են մի շարք թանկարժեք իրեր, ինչպես նաև Ռոնալդուի որոշ մարզաշապիկներ։
Նշվում է նաև, որ տեղի ոստիկանությունը նախաքննություն է իրականացնում։
