«Թալիբանի» շարքային զինյալների վարքագիծը դուր չի եկել շարժման բարձրաստիճան ղեկավարությանը։
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ թալիբները ժամանցային լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են Աֆղանստանի ՊՆ նոր ղեկավար Մավլավի Յակուբի ձեռքի տակ, ով զայրացել է դրանցից ու արգելել թալիբներին այսուհետ սելֆիներ անել և կրել սպիտակ շապիկ։
Նա ասել է, որ սելֆին վտանգավոր է շարժման անդամների անվտանգության համար, իսկ սպիտակ շապիկները «արևմտյան վնասակար նորաձևության մաս են»։