fbpx
Աշխարհ

Թալիբներն արգելել են աֆղանական համալսարաններում իգական սեռի աշխատակիցների ներկայությունը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը արգելել է իգական սեռի աշխատակիցների, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ներկայությունը Աֆղանստանի համալսարաններում։

Գործակալության տեղեկություններով՝ թալիբները կարգադրել են, որպեսզի երկրի բոլոր համալսարաններում իգական սեռի դասախոսներն ու աշխատողները շաբաթ օրվանից չներկայանան իրենց աշխատավայրեր։

Թալիբների բարձրագույն կրթության նախարարությունը նամակ է ուղարկել Աֆղանստանի համալսարաններ, որում տեղեկացրել է, որ աղջիկների համար պարապմունքները պետք է անհապաղ դադարեցվեն մինչև հետագա կարգադրությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ